01:19 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Կացին

Դուստրը կացնահարել է մորը

© Вконтакте
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
162 0 0

Հայաստանում 46–ամյա կինը կացնահարել է 76-ամյա մորը։ Կինը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Մայիսի 24-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ վերքեր, ծանր գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, գանգոսկրի բաց կոտրվածք` ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1940 թ. ծնված Ատալյա Վ.-ն:

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.20-ի սահմաններում, Ատալյա Վ.-ի դուստրը` 1969 թ. ծնված Կարինե Հ.-ն, իրենց տանը, Ատալյա Վ.-ին սպանելու նպատակով, կացնով հարվածներ է հասցրել վերջինիս գլխին` պատճառելով վնասվածքներ:

Ըստ բժշկի տեղեկանքի` Ատալյա Վ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ժամը 20.00-ին Կարինե Հ.-ն իրենց տնից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:

Հանցագործության գործիք կացինն առգրավված է:

Կարինե Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:

 

Գլխավոր թեմաներ