00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինվորը՝ մորը. «Դուք միայն հպարտացեք մեզանով»

© Sputnik / Арменуи МхоянՍաշան ու նրա զինակիցները
Սաշան ու նրա զինակիցները - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հասմիկի համար որդուն բանակ ճանապարհելուց հետո ամենադժվարն առաջին ու վերջին ամիսների սպասումն է: Կարոտն արդեն խեղդում է, բայց մոր աչքերում կարոտից բացի արդեն նաև հպարտություն կա: Բանակ է ճանապարհել զգայուն ու զգույշ տղայի, բայց հավատացած է՝ դիմավորելու է հաստատակամ, ոգով քաջ ու իրական հայրենասերի

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Ապրիլյան քառօրյա պատերազմը շրջադարձային եղավ շատերի կյանքում, հատկապես այն տղաների, որոնք հենց առաջնագծում էին: Սաշան Թալիշ 1-ում էր: Ծնողներին ուժ է տալիս որդու հետ հեռախոսացրույցը դեպքերից անմիջապես հետո.

«Մամ ջան, դուք մտածելու բան չունեք, միայն հպարտացեք մեզանով»,- ասել է Սաշան: Ու այսպես ամեն անգամ տանեցիների հետ խոսելիս Սաշան հպարտությամբ հորդորել է՝ հանգիստ մնալ ու չմտածել, չէ՞ որ իր կողքին ու իր հետ քաջ զինակիցներն են՝ իրենց ջոկատի անվախ տղաները:

Նույնիսկ վիրավորվելու մասին երկար ժամանակ թաքցնում էր, ու հավանաբար ծնողներն այդպես էլ չիմանային, որ թշնամու դիպուկահարի գնդակից մայիսի 4-ին վիրավորել է, եթե զինկոմիսարիատից չտեղեկացնեին հորը՝ Խաչիկին: Իսկ Հասմիկը որդու վիրավոր լինելու մասին շատ ավելի ուշ է իմացել:

Սաշան հիմա Ստեփանակերտի հոսպիտալում է, բայց հիմա էլ միայն ուրախ ու հպարտ տրամադրությամբ է խոսում տանեցիների հետ:

«Ախր Սաշան շատ անկանխատեսելի է: Շատ զսպված, կամքի ուժ ունեցող ու կշռադատված է, բայց հանկարծ այնպիսի բաներ ես իմանում, որ զարմանում ես: Նրան երբեք կռվի մեջ չէիր տեսնի: Չէի պատկերացնում, որ այսքան հայրենասեր կլինի: 18 տարեկանում ճանապարհեցի բանակ ու իսկական տղամարդ դարձած կդիմավորեմ: Հուլիսի 2-ին լրանում է ծառայության ժամկետը, ամբողջ 2 տարի ծառայության մասին ասում է՝ արտակարգ է: Միշտ կրկնում է՝ մա՛, հլը ուժեղ, դուխով»: Նույնիսկ Թալիշի դեպքերից հետո, որ զանգեցի, հարցրի՝ որդի՛ս, ինչպե՞ս եք, պատասխանեց՝ «ցենտր», բարկացա, թե Թալիշն ավերակ է դարձել, դու ասում ես՝ «ցենտր», պատասխանեց՝ «մա՛, բա Թալիշը հետ ենք վերցրել, թուրքերին էլ հետ շպրտել, փոխանակ հպարտանաս, լա՞ց ես լինում»,- պատմում է մայրը՝ անկեղծանալով, որ հավանաբար լավ ծառայելուն նպաստել է հոր խստությունը:

© Sputnik / Арменуи МхоянՍաշայի մայրը
Սաշայի մայրը - Sputnik Արմենիա
Սաշայի մայրը

Սակայն նույնիսկ գյումրեցուն հատուկ խիստ բնավորություն ունեցող հայրը, երբ գնացել է ու հոսպիտալում տեսել Սաշային, չի կարողացել զսպել զգացմունքները:

«Չէի սպասում, որ այդ քառօրյան ու բանակը Սաշային այսպես կկոփի ու առնական կդարձնի: Երկար ճանապարհից ու վիրավոր որդուս հանդիպելու զգացողությունները միախառնվել էին ու հուզվեցի, չէի սպասում, որ որդիս, տեսնելով իմ այդ վիճակը, ինքն ինձ կսաստի՝ պա՛, մի հատ հավաքվի»,- հիշում է Խաչիկը:

Մայրը զրույցի ժամանակ հիացմունքով է խոսում տղաների նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի մասին:

«Ծանոթ-անծանոթ այցելում են՝ իմանալով, որ հոսպիտալում վիրավորներ կան: Ճիշտ է՝ ես հիմա նրա կողքին չեմ, բայց գիտեմ, որ ուշադրության ու խնամքի պակաս չունի: Միակ բանը, որ ուզում է, իմ պատրաստած կերակուրներն են ու քրոջ՝ Լուսինեի թխած տորթը: Ի դեպ, մի քանի անգամ տորթն ուղարկել ենք, ընկերների հետ կերել են ու շատ են հավանել, նույնիսկ ասում է՝ «զինվորի տորթ» են անվանում»,- ժպտում է մայրը:

Լուսինեն՝ քույրը, զրույցի ընթացքում հյուրասիրում է իր թխած «զինվորի տորթ»-ից, որն իրոք շատ համեղ է, ու ցույց է տալիս Սաշայի նվիրած հուշ-վզնոցը, որն արձակուրդի ժամանակ Արցախից էր բերել հետը, ապա դարակից հանում է խնամքով պահած պատվոգիրը, որը եղբայրը ստացել է ծառայության ընթացքում՝ մարտական պատրաստության գործում ցուցաբերած բարձր ցուցանիշների ու օրինակելի կարգապահության համար, և որպես լավագույն զինվոր, վաշտի դրոշի կողքին արված լուսանկարը, որը եղել է զորամասի պատին, բայց կրակոցների ժամանակ պոկվել ու ընկել է, Սաշան էլ հողի ու ապակիների միջից գտել է ու հոր հետ տուն ուղարկել:

© Sputnik / Арменуи МхоянՍաշայի քույրը
Սաշայի քույրը - Sputnik Արմենիա
1/4
Սաշայի քույրը
© Sputnik / Арменуи МхоянՍաշայի նոթատետրը
Սաշայի նոթատետրը - Sputnik Արմենիա
2/4
Սաշայի նոթատետրը
© Sputnik / Арменуи МхоянՍաշայի քույրը
Սաշայի քույրը - Sputnik Արմենիա
3/4
Սաշայի քույրը
© Sputnik / Арменуи МхоянՍաշա Մեքինյանի պատվոգիրը
Սաշա Մեքինյանի պատվոգիրը - Sputnik Արմենիա
4/4
Սաշա Մեքինյանի պատվոգիրը
1/4
Սաշայի քույրը
2/4
Սաշայի նոթատետրը
3/4
Սաշայի քույրը
4/4
Սաշա Մեքինյանի պատվոգիրը

«Ծառայությունից 6 ամիս հետո հատկացված արձակուրդին, երբ եկավ տուն, արդեն տեսա, թե ինչքան է փոխվել, ինքան կամք է ձեռք բերել, ինչքան ուժ: Իսկական տղամարդ էր դարձել, խստացել, մեզ վրա խոսում էր ու անընդհատ ասում էր՝ մեր վաշտի երգը երգե՞մ: Այդ օրերին այնքան երգ երգեց»,-պատմում է քույրը:

Հասմիկն էլ ցույց է տալիս Սաշայի փոքրիկ նոթատետրը, որը որդին նվիրել էր արձակուրդ եկած ժամանակ, ու ասում է. «Այս տղաները մեզ շատ բան սովորեցրին, ամենակարևորը, թե ինչ է իրական հայրենասիրությունը, և մենք էլ լցվեցինք այս հարենասիրական ոգով»:

Նոթատետրի մեջ խնամքով արված նկարներ են, զորամասի անունը, զորամասի երգն ու մայրիկին նվիրված քառատողը, որի հեղինակը հենց Սաշան է:

© Sputnik / Арменуи МхоянՄայրիկին նվիրված քառատողը
Մայրիկին նվիրված քառատողը - Sputnik Արմենիա
Մայրիկին նվիրված քառատողը

 

Սաշան հավանաբար 1 շաբաթից հոսպիտալից դուրս կգրվի, ևս 1 ամիս կծառայի ու կվերադառնա: Սաշայի ու վաշտի տղաների համար հայրենասիրության օրինակներն արդեն շատ են՝ զինակից ընկերներից շատերը, հրամանատարները՝ Թալիշում զոհված Արգիշտի Գաբոյանն ու Հրաչ Գալստյանը, որոնք իրենց անձնազոհության շնորհիվ ընդմիշտ կմնան Թալիշի վաշտի տղաների հիշողության մեջ:

Ընկերների ու հրամանատարների մահն ավելի է կոփել տղաներին, կամք, արիություն ու վճռականություն սերմանել: Վիրահատությունն ու երկրորդ անգամ վիրահատական միջամտությունը չի ընկճում Սաշային, ավելին՝ վիրավոր ոտքի մասին մտածելու փոխարեն շտապում է ժամեր առաջ վերադառնալ ծառայության:

© Sputnik / Арменуи МхоянՍաշա Մեքինյանը
Սաշա Մեքինյան - Sputnik Արմենիա
Սաշա Մեքինյանը
Լրահոս
0