00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մերի Մուսինյան անունով Ճուտիկը

© Sputnik / Aram NersesyanМэри Мусинян играет на каноне
Мэри Мусинян играет на каноне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինը տարեկան Մերին վերջերս է վերադարձել արտասահմանյան հերթական շրջագայությունից ու հիմա պատրաստվում է մասնակցել «Նոր անուններ» երաժշտական նախագծին: Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է փոքրիկ, նուրբ ու տաղանդավոր քանոնահարուհու հետ

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Կարմիր զգեստ, սև կոշիկներ, մեծ դարչնագույն աչքեր և երկու սև հյուս: Մերի Մուսինյանի փոքրիկ ձեռքերը մերթ արագ սահում են քանոնի վրայով, մերթ դանդաղում՝ երաժշտությանը համահունչ:

Մերին նստում է աթոռին, ծնկների վրա դնում հինգ կիլոգրամանոց գործիքն ու սկսում է նվագել…

Դժվարությամբ ես հավատում, որ հնչյունները մեղեդի են դառնում փոքրիկ մատների անհավանական ճկուն շարժումներից: Յոթ րոպե. հենց այսքան ժամանակ է պետք այն ստեղծագործության համար, որը Մերին նվագելու է առաջիկա համերգին: Յոթ րոպե՝ բեմում նվագելու համար, իսկ մինչ այդ՝ ժամեր ու օրեր տևող պարապմունքներ:

Մոտենում եմ փոքրիկ քանոնահարուն, սեղմում եմ ձեռքը, նստում ենք դաշնամուրի մոտ ու սկսում զրույցը:

© Sputnik / Aram NersesyanՄերի Մուսինյան
Мэри Мусинян играет на каноне - Sputnik Արմենիա
Մերի Մուսինյան

Մերին՝ երաժշտությունից դուրս

Չնայած իր տարիքին՝ Մերին արդեն հասցրել է լինել մի շարք երկրներում՝ Ֆրանսիայից մինչև Ամերիկա: Նյու Յորքի հայտնի համերգասրահում՝ Քարնեգի հոլում, երկու անգամ ելութ ունեցած փոքրիկը հարցերիս պատասխանում է ամոթխածությամբ:

«Քանոնի պարապմունքներն ու դպրոցի դասերն իրար չեն խանգարում: Հենց տուն եմ գնում, սկսում եմ քանոն պարապել, երեք ժամ նվագելուց հետո դասերս եմ սովորում»,- ասում է Մերին ու ավելացնում՝ դպրոցական առարկաներից ամենից շատ հայոց լեզուն է սիրում:

Խոստովանում է, որ քանոնը սիրել է հենց առաջին պարապմունքից, երազում է մանկավարժ ու հայտնի քանոնահար դառնալ: Հետո աչքերն արցունքով են լցվում, ու զարմանքս կրկնապատկվում է՝ ինչպե՞ս է այս նուրբ ու փխրուն էակի մեջ այդքան մեծ կամքի ուժ ապրում:

ԻՆԸ ՏԱՐԵԿԱՆ ՄԵՐԻՆ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ և ՔԱՆՈՆԻ «ԾԱՆՈԹՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ - Sputnik Արմենիա
Թե ինչպես է 9 տարեկան Մերին քանոն նվագում

«Մերին շատ զգացմունքային է»,- ասում է մանկավարժ, պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանն ու հիշում, որ Մերիի հետ ծանոթացել է այն ժամանակ, երբ նա ընդամենը վեց տարեկան է եղել:

«Ես նրան հիշում եմ այն տարիքում, երբ նոր էր սկսել գրել-կարդալ սովորել: Հիմա Մերին ոչ միայն լավ է սովորում դպրոցում, այլ նաև երաժշտական առումով բարդ ստեղծագործություններ է նվագում»,- ասում է Հովհաննիսյանը:

Ուսուցիչը հենց սկզբից էլ հասկացել է, որ Մերին մեծ տաղանդ, արտիստիզմ ու պոտենցիալ ունի: Ու չի սխալվել. աղջիկն իր երաժշտությամբ հասցրել է համաշխարհային բեմեր նվաճել՝ ԱՄՆ-ից, Մալթայից մինչև Ֆրանսիա ու Շվեյցարիա:

«Մեր Ճուտը (այդպես են Մերիին անվանում երաժշտական դպրոցում) պատրաստվում է հերթական համերգին «Նոր անուններ» նախագծի շրջանակում»,- ասում է Հովհաննիսյանը:

© Sputnik / Aram NersesyanՄերի Մուսինյան
Мэри Мусинян играет на каноне - Sputnik Արմենիա
Մերի Մուսինյան

Ինչպես սկսվեց

Աղջիկն իր ընտանիքում առաջին երաժիշտն է, հարազատներից ոչ ոք լրջորեն չի զբաղվել երաժշտությամբ: Հայկական ժողովրդական գործիքը սիրել է աղջկա մայրը՝ Անուշ Աղաջանյանը, ու հենց նա էլ երեխային տարել է քանոնի դասերի:

Անուշը պատմում է, որ սկզբում Մերին տանը պարապում էր բարձի վրա, որովհետև գործիք չուներ: Ընտանիքի անդամները չէին էլ գուշակում, որ նա այդքան կարճ ժամանակահատվածում մեծ հաջողությունների կհասնի և նույնիսկ հոռետեսորեն էին վերաբերվում քանոն նվագելու նախաձեռնությանը:

«Նայում էի մեծ աշակերտներին ու մտածում՝ տեսնես կգա՞ այն օրը, երբ իմ երեխային կտեսնեմ մեծ բեմում: Ի զարմանս ինձ, դա տեղի ունեցավ կես տարվա տքնաջան պարապմունքներից հետո»,- ասում է Անուշը:

Մայրը խոստովանում է, որ արտասահմանյան յուրաքանչյուր համերգից հետո աղջիկը վերադառնում է փոխված, ավելի մեծ ու ինքնուրույն դարձած: Իսկ Մերին համերգների է մեկնում առանց ծնողների ու ինքնուրույն է պայքարում երաժշտության աշխարհում սեփական տեղն ունենալու համար:

Մինչ մենք զրուցում ենք Անուշի հետ, Մերին նստում է աթոռին, վերցնում գործիքն ու մատները սահեցնում քանոնի վրայով…

Լրահոս
0