00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. «Հայկական ավիաընկերությունների գոյությունը պետության ձեռքում է»

CC BY 2.0 / Тhejaan / Airplane wingВид из самолета
Вид из самолета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը պետք է վառելիք գնելու արտոնյալ պայմաններ ստեղծի հայրենական ավիաընկերությունների համար, ինչպես նաև պաշտպանի դեմպինգից, կարծում են փորձագետները

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի- Sputnik. Պետությունը պետք է աջակցի և ապահովի հայ ավիափոխադրողի պաշտպանությունը, և հարցը միայն օրենսդրության մեջ չէ։ Այսօր նման կարծիք հայտնեցին «Ավիացիաների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դմիտրի Աթբաշյանը և ՀՀ հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի անդամ Հակոբ Ճաղարյանը։

Ներկա պահին Հայաստանը «Արմավիա» ընկերության սնանկությունից հետո ազգային ավիափոխադրող չունի։ Ապրիլի վերջից թռիչքներ է իրականացնում «Արմենիա» ավիաընկերությունը։ Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի հարցերի ենթահանձնաժողովի նախագահ, «Ավիացիաների ազգային միավորում» ՀԿ-ի ղեկավար Դմիտրի Աթբաշյանը հայկական ավիաընկերությունների անհաջողության հիմնական պատճառը համարում է օրենսդրությունը։

«Այսօրվա խնդիրները տարիներ առաջ են սկսվել։ Նախկինում Հայաստանի քաղավիացիան շատ զարգացած էր, հայկական ինքնաթիռներից տարեկան 5,5 մլն մարդ էր օգտվում»,- ասաց Աթբաշյանը։ Մինչև 2003թ.-ը, երբ սկսվեց մեր ավիացիայի փլուզումը, Հայաստանում գործում էր ԽՍՀՄ-ի օդային օրենսգիրքը, թեև ԽՍՀՄ-ն արդեն գոյություն չուներ։

Дмитрий Адбашян - Sputnik Արմենիա
Աթբաշյան. «Նրանք, ովքեր ոչնչացրել են ավիացիան, հանցագործ են»

«Ավիացիայի ազգային միավորումն» առաջարկել է իր տարբերակը, սակայն ընդունվել է այժմ գործող «Ավիացիայի մասին» օրենքը։

Աթբաշյանի խոսքով, սակայն, հաշվի չեն առել ավիացիայի զարգացման ծրագիրը, պատասխանատվությունը ոչ մեկի վրա չի դրվել։

«Մենք նախազգուշացրինք, որ 10 տարի հետո ավիացիան կքանդվի, այդպես էլ եղավ։ Հայաստանում աշխատելու փորձեր եղել են, բայց չեն կարողացել աշխատել մեկ հիմնական պատճառով` Հայաստանն ավիացիայի ոլորտում լավ օրենսդրական դաշտ չունի»,- ասաց Աթբաշյանը` ավելացնելով, որ իրենք Ազգային ժողովի քննարկմանն են ներկայացրել նոր օրինագծի երկրորդ տարբերակը։

Օրինագծի հիմնական կետն այն է, որ քաղավիացիայի գլխավոր մարմինը զբաղվի ավիացիայի զարգացմամբ և դրա համար պատասխանատու լինի և՛ կառավարության, և՛ օրենսդիր մարմնի առջև։ Նա նշեց, որ «Արմավիայի» տապալումը, ի հեճուկս տարածված կարծիքի, կապված է եղել ոչ միայն անհաջող ղեկավարության, այլ նաև պետության անգործության հետ։

Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի հարցերի ենթահանձնաժողովի անդամ, նախկին օդաչու Հակոբ Ճաղարյանն էլ պնդեց, որ այս հարցում պատասխանատու է պետությունը, սակայն կոչ արեց լուծումներ գտնել ոչ օրենսդրությունում։ Նա նշեց, որ ժամանակին եղել է Հայաստանում մասնավոր ավիաընկերության առաջին հիմնադիրը, ուստի քաջածանոթ է օրենսդրության ոլորտի իրավիճակի հետ։

«Ոչ ոք չի կասկածում, որ յուրաքանչյուր երկիր պետք է իր փոխադրողն ունենա, հատկապես նման հարևանների պայմաններում։ Բայց տվյալ դեպքում օրենսդրությունը հիմք չի հանդիսանում ազգային ավիաընկերությունների աշխատանքի արդյունավետության համար»։

Ճաղարյանը կարծում է, որ ազգային փոխադրողի ստեղծմանն ու գործունեությանը պետք է աջակցել պետական ամենաբարձր մակարդակով։ Նա նշեց, որ, օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանում գները Թբիլիսիի և Բաքվի ցուցանիշների համեմատ զգալիորեն բարձր են։ Հայկական օդանավակայանում սպասարկման ծախսերը նույնիսկ հայկական ընկերությունների համար բարձր են միջինը 30 տոկոսով, ինչն արտացոլվում է տոմսերի գնի մեջ։

Пресс-конференция одного из акционеров авиакомпании Armenia Тамаза Гаиашвили - Sputnik Արմենիա
Armenia-ն ուզում է ոտքի կանգնեցնել հայկական ավիացիան

Վառելիք ձեռք բերելու արտոնյալ պայմաններից բացի, պետությունը պետք է հայկական ընկերություններին պաշտպանի դեմպինգից։ Ճաղարյանը նշեց, որ Air Armenia-ն շուկայից դուրս է մղվել հենց դեմպինգի պատճառով. դա կարելի է ապացուցել և պայքարել նման քաղաքականության դեմ։

«Պետությունը պետք է պաշտպանի հայ ավիափոխադրողներին դեմպինգից և անառողջ մրցակցության այլ տեսակներից, իսկ ազատ երկնքի քաղաքականությունը պետք է աստիճանաբար ներմուծվի»,- ասաց Ճաղարյանը։

Լրահոս
0