13:05 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Արամ Աթեշյան

Էրդողանին նամակ գրած հայ հոգևորականը կայցելի Հայաստան

© Asekose
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
41 0 0

Կոստանդնուպոլսի Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանի Ընդհանուր փոխանորդ Տեր Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Արամ Աթեշյանը հունիսի 15-ին կմեկնի Ռուսաստան, այնուհետև` Հայաստան։ Այս մասին ասված է Կոստանդնուպոլսի Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանի կայքում։

Ինչպես նշված է հաղորդագրությունում, Աթեշյանը Հայաստանում կմասնակից Գերագույն Հոգևոր Խորհուրդի նիստերին ինչպես նաև Ֆրանցիսկոս Սրբազան Պապի՝ Հայաստան այցելության առթիվ կազմակերպված միջոցառումներին։

Նշենք, որ Արամ Աթեշյանը նամակ էր գրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և քննադատել Գերմանիայի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը։ Նրա նամակը մեծ աղմուկ էր բարձրացրել հայ հասարակության շրջանում։

Գլխավոր թեմաներ