00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմը հաղթած սերը

© Sputnik / Արմենուհի ՄխոյանՄեծ Հայրենականի վետերաններ
Մեծ Հայրենականի վետերաններ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի ամբողջ կյանք՝ 75 տարի, միասին՝ հաշտ ու սիրով: Մարուս տատն ու Անդրեյ պապը հետաքրքիր կյանք են ունեցել: Նրանց մասին վիպակ կարելի է գրել:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի-Sputnik. Արմենուհի Մխոյան. 1924 թվականին Թբիլիսիում ծնված Մարուսյա Զաքարյանը վաղ հասակում է կորցրել ծնողներին: Նրանց մահից հետո, Մարուսի տատը թոռնուհուն 1941 թվականին կանչում է հայրենի Ջաջուռ: Ջաջուռի ճանապարհին՝ գնացքում, կապույտ աչքերով գեղեցկուհուն տեսնում է Ադրեյը ու, ինչպես տարիներ անց խոստովանում է, տեսնելուն պես հավանում է:

© Sputnik / Արմենուհի ՄխոյանՄեծ Հայրենականի վետերաններ
Մեծ Հայրենականի վետերաններ - Sputnik Արմենիա
Մեծ Հայրենականի վետերաններ

«Չարաճճի տղա էի, ոչ մի գեղեցիկ աղջկա բաց չէի թողնում եւ հանկարծ գնացքի մեջ տեսա գլխարկը գլխին Մարուսին ու մտածեցի՝ էս ի՞նչ աղունիկ է: Ինքն այն ժամանակ ուզող տղա ուներ, բայց երբ ձեռքը խնդրեցի՝ համաձայնեց»,-պատմում է արդեն 92-րդ գարունը բոլորած Անդրեյ պապը ու չարաճճի, սիրով նայում կնոջը:

Պատահական իրար գտած ու իրենց կյանքը միասին ապրած Մարուս տատն ու Անդրեյ պապն այսօր 5 երեխա, 15 թոռ, 45 ծոռ ու 3 կոռ ունեն։
Ամուսնությունից 2 ամիս անց Մարուս տատը 17 տարեկանում Ախուրյանի կանանց ջոկատի հետ մեկնել է ռազմաճակատ. ծառայել է Բաթումիի փոքր տրամաչափի զենիթա-հրթիռային ջոկատում, որպես կապավոր:

Ամուսինը՝ Անդրեյը, այդ ժամանակ երկաթուղային էր և ազատված էր ծառայությունից։ Գյումրեցու թասիբը, սակայն, խոսում է՝ կնոջ մեկնելուց 3 ամիս անց ինքն էլ որպես կամավոր մեկնում է ռազմաճակատ՝ մտածելով, որ չլինի թե կինը ռազմաճակատից վերադառնալով կշտամբի ու երեսով տա, թե ինքը ծառայել է, իսկ Անդրեյը՝ ոչ:

© Sputnik / Արմենուհի ՄխոյանՄեծ Հայրենականի վետերաններ
Մեծ Հայրենականի վետերաններ - Sputnik Արմենիա
Մեծ Հայրենականի վետերաններ

Ռազմաճակատում 1943 թվականին Անդրեյը ծանր վիրավորվում է ու տեղափոխվում հոսպիտալ: Թբիլիսիի հոսպիտալում հանկարծ իմանում է, որ կնոջ ջոկատը Բաթումիում է, փախչում է հոսպիտալից ու գտնում կնոջը: 2 ժամ միասին անցկացնելուց հետո Անդրեյը վերադառնում է Լենինական ու սպասում նրան:

Մարուսն իսկական զինվորի պես է կռվել: Փոքրամարմին գեղեցկուհին տղամարդու պես ծառայել է զենիթա-հրետանային ջոկատում մինչև պատերազմի ավարտը, ապա վերադարձել է տուն՝ ամուսնու մոտ, աշխատանքի անցել երկաթուղային դեպոյում: Ու այդպես երկար տարիներ երկաթուղին ինչպես պատահական իրենց միավորեց, այնպես էլ տանում է ողջ կայնքի ընթացքում:

© Sputnik / Արմենուհի ՄխոյանՄեծ Հայրենականի վետերաններ
Մեծ Հայրենականի վետերաններ - Sputnik Արմենիա
Մեծ Հայրենականի վետերաններ

1988 թվականի երկրաշարժն ինչպես շատերին, Մարուս տատին ու Անդրեյ պապին ևս դարձրեց անօթևան, ապրում են տնակում: Երկար տարիներ դիմում էին տարբեր ատանների՝ սեփական տանիքն ունենալու, իսկ հետո՝ գոնե տնակը վերանորոգելու խնդրանքներով: Միայն վերջերս նախ Գյումրու քաղաքապետի, ապա նաև «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» փակ բաժնետիրական ընկերության (ՓԲԸ) կողմից տնակը հիմնանորոգվեց։

«Ամեն տարի Մեծ Հայրենականի մի վետերանի ինչ որ ձևով օգնում ենք: Արդեն 6-րդ տարին է: Երկաթուղային 40 վետերան կա։ Սա բարի ավանդույթ է, որը կշարունակվի, իսկ այս ընտանիքին առանձնահատուկ ուշադրություն էր պետք, հետաքրքիր կյանքի ուղի ունեն, որն անցել է Մեծ Հայրենականով: Այս ամուսինները օրինակ պետք է լինեն երիտասարդներին: Մեր պարտքն է նրանց կողքին լինել: Նրանք ոչ միայն պատերազմի, այլ նաև աշխատանքի վետերաններ են»,- Sputnik Armenia —ին ասաց «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վայլկոն։

Թեև արդեն Մարուս տատը դժվար է լսում ու պատասխանում հարցերին, անհնար է հետաքրքությամբ չլսել նրա պատմածը, իսկ տատի մոռացածը հիշեցնում է ամուսինը՝ Անդրեյը:

Պատերազմը սիրով հաղթած զույգը շնորհակալ է Աստծուց՝ իրար գտնելու համար, երախտապարտ է աջակցողներին և մի խնդրանք ունի բոլորին՝ չմոռանալ նրանց, ովքեր ժամանակին իրենց կյանքն ու երիտասարդ տարիներն են հայրենիքի պաշտպանության նժարին դրել:

Լրահոս
0