06:45 22 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Իրավիճակը Թուրքիայում

Զինվորական հեղաշրջման փորձը հարվածեց Էրդողանի ինքնավստահությանը

ADEM ALTAN / AFP
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
24 0 0

Զինվորական հեղաշրջման փորձը դաս էր, որ Էրդողանը հետընթաց քայլ կատարի բռնատիրական ուղուց: Այդ համոզմունքն ունի թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը: Sputnik ռադիոկայանի եթերում նա խոսել է Թուրքիայում տեղի ունեցածի մասին:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի-Sputnik. Մինչեւ հիմա Ռեջեփ Թայիփ Էրդողանը հպարտացել է, որ լիարժեք վերահսկում է քաղաքացիական հասարակությանը: Թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանի խոսքով՝ զինվորական հեղաշրջման փորձն ի չիք դարձրեց Էրդողանի ինքնավստահությունը:

«Դրանով շատ էր հպարտանում էրդողանը, հատկապես 2010 թվականի սեպտեմբերի 12-ի սահմանադրական հանրաքվեով, որով վերահսկողություն սահմանվեց զինվորականության նկատմամբ»,-ասաց թուրքագետը:

Նրա դիտարկմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում, աննախադեպ է իր մասշտաբով: Թուրքիայում անհաջողության մատնված, նաև հաջողված հեղաշրջման փորձեր եղել են, բայց սա առանձնահատուկ է, քանի որ այսչափ զոհ երբևէ չի եղել: «Այս պահին 5 գեներալ և 20-ից ավելի գնդապետ ձերբակալված է։ Սա միջին սպայական դասի հեղաշրջման փորձ է: Թուրքիայում նոր շրջափուլ է սկսվել, այնտեղ կխորանա հասարակական տարանջատումը»,-ասաց նա:

Վահրամ Տեր-Մաթևոսյանը վտանգավոր է համարում մի կարևոր հանգամանք. Էրդողանն ու իր թիմակիցներն ամբողջությամբ վերահսկում են տեղեկատվական դաշտը: Պաատհական չէ, որ գրեթե բոլոր լրատվամիջոցներով հնչեց Թուրքիայի նախագահի կոչը՝ դուրս գալ փողոցներ ու անհրաժեշտության դեպքում մարտիրոսվել:

Ըստ թուրքագետի, այդ երկրի իշխանությանը մտորումների տեղիք պիտի տա այն հանգամանքը, որ ապստամբները սկսել են դիպչել պետական խորհրդանիշներին: Պատահական չէ, որ նրանք Անկարայում հարձակվել են պառլամենտի շենքի վրա, որը համարվում է քեմալականության սուրբ սրբոցը: Ստացվում է, որ նաեւ խորհրդանիշների պատերազմ է ընթանում:

Գլխավոր թեմաներ