20:25 26 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Աշոտ Ահարոնյան

Ոստիկանությունը Հիմնադիր խորհրդարանի հայտարարությունն անհեթեթ է համարում

Личная страница в Facebook
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
31 0 0

Հիմնադիր խորհրդարանը հայտարարել է, որ Արցախից Երևան հատուկ ջոկատայիններ են բերվել: Ոստիկանությունը սա անհեթեթություն է համարում:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հիմնադիր խորհրդարանը հաղորդագրություն է տարածել, ըստ որի տեղեկություններ են ստացել, որ գնդի գրավման նպատակով Արցախից երկու մեքենայով հատուկ ջոկատայիններ են բերվել: Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

«Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա այս քայլով փորձ է արվում տարածքները հանձնելուց առաջ իրար հակադրել Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը։ Եթե այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ապա անհապաղ հերքում ենք պահանջում պատկան մարմիններից։ Հայտարարում ենք, որ այս դավադիր պլանի իրագործման ողջ պատասխանատվությունն ընկնում է Սերժ Սարգսյանի վրա»

Sputnik Արմենիայի հետ զրույցում Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այս հաղորդագրությունն անհեթեթություն որակեց` ասելով. «Անհեթեթությունները ոչ հաստատում եմ, ոչ` հերքում»:

Գլխավոր թեմաներ