12:07 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը

«Սասնա ծռերի» անդամներից երկուսը հանձնվել են

police
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
22010

«Սասնա ծռերի» անդամներից երկուսը դուրս են եկել գնդի տարածքից, մեկին էլ գնդի տարածքից տեղափոխել են հիվանդանոց:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Ոստիկանությունը հայտնում է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից երկուսը հանձնվել են: ՊՊԾ գնդի տարածքից դուրս են հանվել զինված խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը: Նրանք պատմում են այնտեղ հայտնվելու և հեռանալու հանգամանքների մասին:


Բացի նշված անդամներից, այսօր «Սասնա ծռեր» խմբի մեկ այլ անդամի հիվանդանոց են տեղափոխել:

«Այսօր ժամը 9.30-ի սահմաններում ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, որին բուժօգնություն է ցուցաբերվել»,- հայտնել է ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը:

 

 

Գլխավոր թեմաներ