14:29 21 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Սեդրակ Նազարյան

Սեդրակ Նազարյանին վիրահատեցին. վիճակը կայուն ծանր է

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքից կրծքավանդակային հրազենային վնասվածքով այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Սեդրակ Նազարյանի վիրահատությունն ավարտվեց:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Վիրահատությունից հետո «Սասնա ծռեր» խմբի անդամին տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր։ Միացվել է արհեստական շնչառական սարք։

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը նշում է, որ հուլիսի 29-ին Խորենացու փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմածներից ևս երեքը դուրս են գրվել։ Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում են 22-ը։

Նշենք, որ ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանն ավելի վաղ հայտնել էր, որ զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը ՊՊԾ գնդի տարածքից հիվանդանոց է տեղափոխվել այսօր ժամը 9.30-ի սահմաններում:

Գլխավոր թեմաներ