10:16 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռերը» վայր են դնում զենքը և հանձնվում իշխանությանը

© Sputnik/ asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
30320

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ զենքերը վայր են դնում և հանձնվում իշխանություններին:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը քիչ առաջ 1in.am-ի հետ զրույցում ասել է, որ ժամը 20:00-ին վայր են դնելու զենքը և դուրս են գալու Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում Վարուժան Ավետիսյանը նշել է, որ վերջին օրերին ծանր վիրավորումները հասցրել են այն վիճակին, որ «Սասնա ծռեր» խումբը մոտ 30 հոգուց դարձել է 20 հոգի և այսօր ոստիկանական ուժերն ու հատուկ ստորաբաժանումները խուժել են ՊՊԾ գնդի տարածք, իսկ իրենք կա´մ պետք է հանձնվեին որպես ռազմագերի, կա´մ պետք է արյուն հեղվեր:

Հանձնվելու գործողությունը կտևի մոտ 2 ժամ: Ավետիսյանը նաև նշել է, որ իրենց հաջողվել է ժողովրդին թմբիրից հանել, թեև զանգվածները մեծ չեն, փոփոխությունները երկրում կհետաձգվեն, մինչև ժողովուրդը կկարողանա ինքնակազմակերպմամբ այս իրավիճակից դուրս բերել երկիրը:

Ավետիսյանը փաստել է, որ ռազմագերու կարգավիճակում կշարունակեն հրահանգներ իջեցնել ակտիվ ժողովրդին և իրենց անզատությամբ կփորձեն մասնակցել վերազատմանն ու կկարողանան հույսն արագ իրողություն դարձնել:

Գլխավոր թեմաներ