13:56 20 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Սերժ Սարգսյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Пресс-служба Президента РА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (102)
54 0 0

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի- Sputnik. Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպում կունենա նախագահ Պուտինի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող խնդիրներ:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ:

թեմա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (102)

Գլխավոր թեմաներ