15:39 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева в Швейцарии

Նախատեսվում է Սարգսյան–Ալիև հանդիպում

PETER KLAUNZER / POOL / AFP
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
74 0 0

ԵԱՀԿ Մինսկի խումբը հնարավորություն է փնտրում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու համար։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի- Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը` դրա համար ուղիներ որոնելով, չորեքշաբթի ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում եռակողմ ձևաչափով` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։

Ավելի վաղ Սարգսյանը և Ալիևը հանդիպել էին մայիսի 16-ին Վիեննայում։

«Երևանում տեղի ունեցած միջադեպի խաղաղ հանգուցալուծումը հանգստացրեց մեզ։ Հանրային քննարկումներն ընդամենը հաստատում են, որ շարունակական խաղաղության հասնելու ճանապարհը բանակցային գործընթացն է, որն ընդունելի է բոլոր կողմերի համար և հանգեցնում է հակամարտության բազմակողմանի կարգավորման»,- ասաց Ուորլիքը։

Նրա խոսքով, ոչ մի որոշում չի կարող բռնի պարտադրվել կողմերից որևէ մեկին։

«Համանախագահ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությամբ կողմերը մասնակցում են բանակցություններին։ Խաղաղ գործընթացում դրական առաջընթացի հասնելու համար մենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հանդիպումը կազմակերպելու հնարավորություն ենք որոնում»,- ասել է Ուորլիքը։

Նա նաև նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերից ակնկալում է խաղաղ կարգավորմանն ուղղված պարտավորությունների կատարում։

«Չնայած նրան, որ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը բավականին կայուն է, մեզ մտահոգում է հրադադարի վերջին խախտումը։ Ակնկալում ենք, որ կողմերը կկատարեն խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց պարտավորությունները և կխուսափեն բռնության ցանկացած դրսևորումից»,- ասել է Ուորլիքը։

Գլխավոր թեմաներ