00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս քաղաքագետ. Հայաստանի հետ պետք է նրբանկատ վարվել

© Sputnik / Asatur YesayantsНикита Исаев
Никита Исаев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետք է զգալ, թե ինչ է կատարվում Հայաստանում և շտկել մոտեցումները, կարծում է փորձագետ Նիկիտա Իսաևը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ունի հստակ ձևավորված դիրքորոշում, որն արտահայտվում է նրա պատմության բարդ շրջաններում հայ ժողովրդին աջակցելով։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց Արդի էկոնոմիկայի ինստիտուտի (Մոսկվա) տնօրեն, քաղաքագետ Նիկիտա Իսաևը։

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
ՊՊԾ գնդի տարածքի զավթման քրեական գործով կզբաղվի Քննչական կոմիտեն

Նա ժամանել է Երևան, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին, հասկանա մարդկանց տրամադրությունը և փորձի ռուս հասարակությանը ներկայացնել այստեղ տեղի ունեցած դեպքերի իրական պատկերը։

«ՊՊԾ գունդը գրավելու պատմության ավարտը համընկավ Մոսկվայից Երևան իմ մեկնելու հետ։ Ես որոշումս չփոխեցի։ Մեր փորձագիտական հանրությունում բավական շատ մարդիկ կան, որոնք խոսում են այլ փորձագետների նյութերի հիման վրա», — ասաց Իսաևը։

Փորձագետը նշեց, որ ինքը պետական իշխանության մարմինների ներկայացուցիչ չէ, չի մասնակցում նախընտրական քարոզարշավի, բայց ներկա է հանրային հարթակում։ Նրա խոսքով, տեղեկացրել է իր ուղևորության մասին իշխանական կառույցներին և պատրաստվում է քննարկել դրա արդյունքներն ԱՊՀ և արտասահմանում հայրենակիցների հետ հարցերով Պետդումայի հանձնաժողովում։

«Իհարկե, հիմա Ռուսաստանում մեծ է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, բայց այնտեղ ամբողջությամբ հասկանալի չէ, թե ինչ է կատարվում այստեղ։ Ես փորձում եմ հասցնել դա իշխանական մարմիններին և քաղաքական կուսակցություններին։ Ցանկանում եմ, որպեսզի ռուս հասարակությունը ոչ միայն ճիշտ հասկանա, այլ նաև ճիշտ արձագանքի», — ասաց Իսաևը։

Մի քանի օրերի ընթացքում նա հասցրել է հանդիպումներ անցկացնել հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ։ Նրա խոսքով` բոլորին բավարարել է այն, որ ճգնաժամը լուծվել է առանց լուրջ արյունահեղության։

«Ընդ որում, ոչ ոք չի կասկածել, որ այլ կերպ է լինելու։ Հայ հասարակությունն ամեն դեպքում միասնական է և անընդունելի է համարում այն միտքը, որ երբևէ ստիպված կլինեն կրակել միմյանց վրա։ Մյուս երկրներում ես հազվադեպ եմ նման մոտեցման մասին լսում»,- ասաց ռուս քաղաքագետը։

Բողոքի ակցիա Երևանում - Sputnik Արմենիա
Բողոքի ցույց Երևանում. «Ազատությունից» դեպի ազատություն

Ներկայացնելով իր տպավորությունները, Իսաևը նշեց, որ Հայաստանում լարվածությունը, ամենից առաջ, կապված է սոցիալ-տնտեսական լճացման հետ։

Նրա դիտողությունների համաձայն, հասարակությունը սպասում է փոփոխությունների, աճի հնարավորության, տնտեսական հնարավորությունների մոբիլիզացիայի։

Իսաևի զրուցակիցներից շատերը նշել են, որ նման իրավիճակում Հայաստանի նկատմամբ մոտեցումը չպետք է սպառողական լինի։ Ռուսաստանում պետք է հասկանան, որ պետք է ընդհանուր առմամբ հիմնվել հանրապետության բնակչության աջակցության վրա, այլ ոչ միայն վերնախավի։

«Ի տարբերություն մեր քաղաքական մրցակցի` ԱՄՆ-ի, որը ռացիոնալ օգտագործում է «մեղմ ուժի» մարտավարությունը, պայմանականորեն ասած` գազ կամ էլեկտրականություն ապահովելով հեռավոր գյուղերում, ապա մենք փորձում ենք հարցերը լուծել մեծ քաղաքական խաղի միջոցով։ Դա միշտ չէ, որ արդյունավետ է։ Մենք իրավունք չունենք կորցնել մեր սկզբունքային ընկերներին և դաշնակիցներին»,- ասաց քաղաքագետը։

Իսաևը կարծում է, որ աշխարհաքաղաքական հակառակորդներին հաջողվել է տեղի քաղաքացիական հասարակությանն այնպես տրամադրել, որ դրամատիկ իրադարձությունների ֆոնին հնչել են հայտարարություններ` ուղղված հակառուսական տրամադրություններ տարածելուն։

Նրա խոսքով` ամենայն հավանականությամբ, դա առայժմ զգացմունքների մակարդակում է, բայց Ռուսաստանը պետք է «շատ մանրակրկիտ և զգույշ, վիրաբույժի նրբությամբ արձագանքի Հայաստանում միտումների հետագա զարգացմանը»։

Լրահոս
0