02:54 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Արման Թաթոյան

Արման Թաթոյան. ապահովեք անաչառ քննություն

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
77 0 0

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է քերական գործերը Հատուկ քննչական մարմնին հանձնելը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի-Sputnik. ՄԻՊ գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է.

«Հուլիսի 17-31-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ նախաքննության տարբեր մարմիններում հարուցվել և քննվում են քրեական գործեր:

Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, այն է՝ անհրաժեշտ է ապահովել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ առավելագույն թափանցիկության և հաշվետվողականության պայմաններում:

Միայն նշված սկզբունքների կիրառմամբ իրականացված վարույթները կարող են ապահովել արդյունավետություն և հանրային վստահություն այդ գործերի նկատմամբ:

Հաշվի առնելով զինված խմբի վերաբերյալ քրեական գործի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, կարևորում ենք այդ գործի քննությունը Ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ Հատուկ քննչական ծառայությանը հանձնելը՝ անաչառ եւ համակողմանի քննություն ապահովելու և առկա կասկածները փարատելու նկատառումով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր լիազորությունների սահմաններում դրսևորվելու է անհրաժեշտ հետևողականություն»:

Գլխավոր թեմաներ