23:36 17 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
ԱԱԾ–ի հայտնաբերած զինամթերքը

Հայտնաբերված ռազմամթերքը կարող է առնչություն ունենալ «Սասնա ծռերի հետ»

СНБ Армении
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Ազգային անվտանգության ծառայությունը մեծ քանակությամբ ռազմամթերք է հայտնաբերել, որը կարող է առնչություն ունենալ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած զինված խմբի գործունեության հետ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների, այդ թվում՝ խուզարկությունների արդյունքում, Երևան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք:

СНБ обнаружила арсенал в доме предполагаемого пособника Сасна црер
СНБ Армении
ԱԱԾ–ի հայտնաբերած զինամթերքը

 

Մասնավորապես, առգրավվել և փորձաքննության են ուղարկվել շուրջ 6000 հատ փամփուշտ, 15 հատ նռնակ, նռնակի ճայթիչներ, տրոտիլ պայթուցիկ նյութեր, կապսուլ-դետոնատորներ, ազդանշանային հրթիռներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտակալներ, հակատանկային ականանետ, ռադիոկապի միջոց, ականորսիչ և այլն:

Ձերբակալվել է երկու անձ: Ստացված դատավարական և օպերատիվ տվյալների համաձայն՝ հայտնաբերված ռազմամթերքը կարող է առնչություն ունենալ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած զինված խմբի հանցավոր գործունեության հետ: Նախաքննության ընթացքում ստուգվում են ինչպես այս, այնպես էլ հավանական այլ վարկածները։

СНБ обнаружила арсенал в доме предполагаемого пособника Сасна црер
СНБ Армении
ԱԱԾ–ի հայտնաբերած զինամթերքը

 

Գլխավոր թեմաներ