00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԿ-ները փորձելու են խնդիրները լուծել առանց զենքի

© Sputnik / Asatur YesayantsЕреван
Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հասարակական կազմակերպությունները միավորում են ուժերը՝ բացառապես խաղաղ ճանապարհով երկրում ցանկալի փոփոխություններ իրականացնելու համար: Նրանք իրենց անելիքները ներկայացրել են ստորագրված համագործակցության հուշագրում:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Հայաստանում ստեղծված բարոյահոգեբանական ու սոցիալ-տնտեսական ճգնաժամին ավելացել է նաև քաղաքականը:

Հասարակությունը դեգրադացվում է, պետական իշխանությունն ընդունակ չէ խնդիրները լուծելու, իսկ քաղաքական ուժերը զբաղված են բացառապես իշխանության հասնելու մրցավազքով:

Հայաստանյան ներկա իրավիճակն այսօր այդ կերպ բնութագրեցին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք որոշել են սեփական ուժերով լուծել երկրում կուտակված խնդիրները:

«Մենք ձգտում ենք, որ այն ամենը, ինչի համար պայքարում ենք փողոցներում, թողնեն, որ անենք: Իրականացնենք մեր տնտեսական ծրագրերը, արհմիություններ ստեղծենք»,- ասում է «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհանիսյանը՝ հավելելով, որ նման օգնության կարիքն այսօր առավելապես ունեն նաև հայրենիքի նվիրյալ ազատամարտիկները։

«1990 թ.-ից ես զբաղվել եմ ազատամարտիկների սոցիալական հարցերով, և այդ տարիներից ի վեր ինձ համար շատ դժվար է եղել ազատամարտիկ- պետություն կապի բացակայության պատճառով։ Իսկական նվիրյալի, իրական ազատամարտիկի արժեքը շատ ցածր է»,- ասաց «Հայդուկ» հայրենասիրական-բարեգործական կազմակերպության փոխնախագահ Սեյրան Չիլինգարյանը:

Այս իրավիճակից ելք առաջարկելու, կուտակված հարցերը սեփական ուժերով լուծելու համար հասարակական երեք կառույցները համագործակցության հուշագիր են ստորագրել իրենց զինակից ընկեր ազատամարտիկներին աջակցելու նպատակով:

Ծրագիրը, «Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Խաչատուր Մարոզյանի խոսքով, ներառում է ոչ միայն նյութական, այլև իրավաբանական աջակցություն, հատկապես՝ մանր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող ազատամարտիկների համար:

«Օրենսդրական դաշտում այսօր ամբողջ համակարգը հարմարեցված է օլիգարխների շահերի սպասարկմանը: Մենք այնպիսի ընթացքի մեջ ենք հայտնվել, որ օլիգարխը ծնում է իշխանություն, իշխանությունը ծնում է օլիգարխ: Պետք է կարողանանք հասարակական այնպիսի մոտեցումներ մշակենք, որ ժողովրդի ցանկություններն իրականացնենք»,- ասաց Խաչատուր Մարոզյանը:

Նախաձեռնության հեղինակները պատկերացնում են իրենց գաղափարների իրագործման ուղին և հուսով են, որ նախաձեռնությանը կմիանան այլ հասարակական կազմակերպություններ ու անհատներ։

Լրահոս
0