12:00 23 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD488.71
  • GBP636.30
  • EUR554.15
  • RUB7.46
Ոստիկաններ

Բժիշկները շարունակում են պայքարել վիրավոր ոստիկանի կյանքի համար

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
35 0 0

Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում ծանր վնասվածք ստացած ոստիկանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում ծանր վնասվածք ստացած նույն գնդի հերթապահ, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Ըստ Ահարոնյանի, Գագիկ Մկրտչյանին միացված է արհեստական շնչառության սարք, սրտանոթային համակարգի գործունեությունը պահպանվում է դեղամիջոցներով:

Հրազենային ծանր վիրավորում ստացած ոստիկանն այս ընթացքում չորս անգամ ենթարկվել է վիրահատության, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Գլխավոր թեմաներ