00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սյունիքում հատված կաղնիների համար նախարարությունը պատասխանատվություն չի ստանձնում

© Sputnik / Nelli Danielyan Обрезанные деревья заповедника Шикагох
Обрезанные деревья заповедника Шикагох - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնապահպան լրագրողները Սյունիքի մարզում ապօրինի ծառահատման փաստեր են արձանագրել: Բնապահպանության նախարարությունը խոստանում է ուսումնասիրել դրանք՝ նախապես չբացառելով, որ տարածքն իր իրավասության ներքո չէ:

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Վերջին օրերի ընթացքում Շիկահողի արգելոցի տարածքում շուրջ 30 կաղնի է հատվել:
Այդ մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատմեց լրագրող Նարինե Կիրակոսյանը, որը անձամբ եղել է տարածքում ու արձանագրել գողությունը:

«Այդ տարածքը գտնվում է Արցախի և Ադրբեջանի սահմանին մոտ, Ներքին Հանդ գյուղից դեպի հարավ»,- ասաց լրագրողը՝ հավելելով, որ արգելոցում ընդհանրապես որևէ ծառահատում արգելված է, սակայն իրեն հաջողվել է լուսանկարել ոչ միայն հատված ծառերը, այլև տարածքում կայանված «Վիլիս» ավտոմեքենաները, որոնց մեջ հրացաններ են եղել:

«Երբ մենք տեղացիների հետ զրուցում էինք, մեզ ասացին, որ ծառերը «Վիլիս»-ներով տանում են գիշերը, քանի որ բնապահպանական տեսչությունը վերահսկողություն է իրականացնում ցերեկը և հիմնականում մեծ բեռնատար ավտոմեքենաներն է ստուգում»,- ասում է լրագրողն ու հավելում, որ «Վիլիս» ավտոմեքենայի մեջ շուրջ 3-4 խմ փայտ է տեղավորվում, որն աննկատ է մնում տեսուչների կողմից:

Տեղացիների ունեցած տեղեկություններով, թանկարժեք բնափայտը հատվում է գինու և կոնյակի տեղական գործարաններից մեկի համար, տակառներ պատրաստելու նպատակով:

Բնապահպանության նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, հայտնեց, որ նշված ժամանակահատվածում Շիկահողի արգելոցի տարածքում ծառահատման դեպքեր չեն գրանցվել:

© Sputnik / Nelli Danielyan Շիկահող
Обрезанные деревья заповедника Шикагох - Sputnik Արմենիա
Շիկահող

«Այս պահին էլ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում, եղել է «Շիկահող պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածում»,- ասաց ԲՆ մամուլի քարտուղար Թեհմինա Արզումանյանը,-«հավաստիացնում ենք, որ ոչ այսօր, ոչ նախորդ օրերին արգելոցում ծառահատումներ չեն եղել»:

Ինչ վերաբերում է բնապահպան լրագրողների՝ տեղում կատարած լուսանկարներին, ԲՆ-ն առաջարկեց դրանք փոխանցել բնապահպանական պետական տեսչություն՝ ուսումնասիրություն իրականացնելու համար, քանի որ նախարարությունում չեն բացառում, որ լուսանկարներում արձանագրված տեղանքը ոչ թե արգելոցին, այլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին է պատկանում:

Նարինե Կիրակոսյանի խոսքով, իրենց ահազանգին ի պատասխան, նախարարությունը հայտնել է, որ արգելոցի սահմանները կադաստրային քարտեզով հստակ սահմանված չեն, ինչն էլ բարդացնում է հսկողությունը:

«Սակայն դեռևս 2003թ-ին կա համապատասխան որոշում, որը հասանելի է համացանցում, և որով արգելոցի սահմանները հստակեցված են»,- ասաց լրագրողը՝ հավելելով, որ այցելության ժամանակ GPS-ի միջոցով գրանցած քարտեզի համաձայն, իրենք եղել են հենց արգելոցի տարածքում:

Մինչդեռ Բնապահպանության նախարարությունը նրանց ասել է, որ հնարավոր է՝ դա Կապանի անտառտնտեսության կամ ԼՂ տարածքն է:

«Փաստացի նախարարությունում փորձում են խնդիրն այլ գերատեսչությունների ուսերին բարդել»,- եզրակացնում է լրագրողը:

Լրահոս
0