09:22 21 մայիսի 2018
Ուղիղ եթեր
Սարգիս  Մարտիրոսյան

Երևանի նոր ոստիկանապետի անունն արդեն հայտնի է

© police
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
8301

ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Sputnik Արմենիային հայտնեց Երևանի նոր ոստիկանապետի անունը։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել Շիրակի մարզի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Մարտիրոսյանն արդեն ազատվել է նախկին պաշտոնից Երևան տեղափոխվելու համար։

Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատել են այսօր՝ օգոստոսի 8-ին:

Նշենք, որ ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել էին կարգապահական տույժերի: Կարապետյանին խիստ նկատողություն էին տվել:

 

 

Գլխավոր թեմաներ