02:21 25 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.27
  • GBP632.79
  • EUR567.63
  • RUB7.31
Վլադիմիր Գասպարյան

Ոստիկանապետը ներկայացրել է համակարգում կատարված կադրային փոփոխությունները

police
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
122 0 0

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ օգոստոսի 8-ին, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացրել է համակարգում կատարված կադրային փոփոխությունները:

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի- Sputnik. Վլադիմիր Գասպարյանը տեղեկացրել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու գրանցվել կադրերի ռեզերվում: Աշոտ Կարապետյանին փոխարինել է Շիրակի մարզի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նա տեղեկացրել է, որ կատարվել են նաև կադրային այլ փոփոխություններ՝ Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը, որին այդ պաշտոնում փոխարինել է Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքային վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանին այսօր՝ օգոստոսի 8-ին ազատել են զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք, որ ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել էին կարգապահական տույժերի: Կարապետյանին խիստ նկատողություն էին տվել:

 

Գլխավոր թեմաներ