13:12 19 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.30
  • GBP626.02
  • EUR558.49
  • RUB7.62
Արագած Ախոյան

Պատգամավոր. Կովկասի երկրներն իրենք պետք է լուծեն սեփական խնդիրները

© Sputnik / Арпи Бегларян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1910

ԱԺ պատգամավորը Արագած Ախոյանը կոչ է անում Հայաստանում անցկացնել փորձագիտական կլոր սեղան` Թուրքիայից և Ադրբեջանից մասնագետների ներգրավմամբ։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Հարավային Կովկասի երկրները պետք է համատեղ ջանքերով լուծեն իրենց առջև դրված խնդիրները, կարծում է Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը։
Նրա խոսքով, Սիրիայում և Թուրքիայում փոխվող իրավիճակը կասկածի տակ է դնում տարածաշրջանում ընթացող շատ գործընթացներ։ Պետք է հաշվի առնել, որ «Իսլամական պետության» կործանումից հետո ԻՊ շարքերում կռվող շատ ադրբեջանցիներ (նրանց թիվը մոտ 2000 է) կմեկնեն հայրենիք, Վրաստան և հնարավոր է` ռուսական Կովկաս։

«Տարածաշրջանում աստիճանաբար խորանում է լարվածությունը, ընդ որում, ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հարավային Կովկասում։ Այդ համատեքստում շատ տնտեսական և քաղաքական հարաբերություններ հարցականի տակ են դրվում»,- ասաց Ախոյանը։

Տարածաշրջանում քաղաքական հապճեպ գործընթացները, այդ թվում` Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը, պատգամավորը կապում է տրանսանատոլիական գազատարը հնարավորինս արագ կառուցելու ցանկության հետ։

Երկուշաբթի Բաքվում տեղի է ունեցել գագաթնաժողով երեք պետությունների ղեկավարների` Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հասան Ռոուհանիի մասնակցությամբ։

Կողմերն ընդունել են համատեղ հռչակագիր։ Բաքվում Պուտինը նաև առանձնազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Իրանի նախագահների հետ։

Օգոստոսի 9-ին տեղի կունենա նաև Պուտինի հանդիպումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ օգոստոսի 10-ին` Սերժ Սարգսյանի։

Ինչ վերաբերում է Բաքվում հանդիպումներին, ապա Ախոյանը նշեց, որ հասկանում է Ռուսաստանի գործողությունները, որը փորձում է լավ հարաբերություններ պահպանել տարածաշրջանի բոլոր երկրների հետ

«Ռուսաստանը` որպես տարածաշրջանում մեծ խաղացող, պետք է պահպանի հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Նա փորձում է այնպես անել, որպեսզի ոչ ոք «չնեղանա», այնպես որ այդ քաղաքականությունը հասկանալի է։ Միաժամանակ, Ռուսաստանը շատ լավ գիտի, որ Հայաստանը տարածաշրջանում հուսալի գործընկեր է»,- ասաց Ախոյանը։

Տարածաշրջանում արագ գործընթացները չեն նշանակում, որ այդպիսի հապճեպություն կարելի է կիրառել Ղարաբաղի հարցում։

Այսպես, օրինակ, Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում ռազմավարական առումով շահավետ չէ հենց իրեն, քանի որ առկա է Կիպրոսի հարցը։

Մյուս կողմից, նա կոչ է անում չսպասել գերտերությունների դիրքորոշմանն այս կամ այն հարցի շուրջ։ Տարածաշրջանի երկրները պետք է պատրաստ լինել լուծել առկա հարցերը։

«Առաջարկում եմ, որ տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` Թուրքիայի և Ադրբեջանի մասնագետները, Հայաստանում հավաքվեն կլոր սեղանի շուրջ։ Մենք ունենք մեր հարցերը, որոնցով պետք է զբաղվենք ինքներս։ Պետք է հրաժարվել այն գաղափարից, թե այն, ինչ վատ է Թուրքիայի համար, լավ է մեզ համար։ Հնարավոր է որոշ դեպքերում մեր շահերը համընկնեն»,- ասաց Ախոյանը։

Անդրադառնալով Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հարցին` պատգամավորը նշեց, որ հայերը պետք է մասնակցեն այդ գործընթացներին, բարձրացնեն երկրում հայկական նույնականության վերականգնման հարցը։

«Թուրքական իշխանությունը գիտակցել է, որ ցեղասպանության իրագործումը հանգեցրել է քրդերի հետ ներկա խնդրին։ Եթե հրաժարվեն քեմալիստական ծրագրերից, որոնք ենթադրում են, որ Թուրքիայում բնակվող բոլոր մարդիկ թուրք են, ապա դա կլինի իշխանությունների դրական քայլը», — ասաց Ախոյանը։

Նրա խոսքով, Էրդողանը ներկա պայմաններում, երբ անհրաժեշտ է փոքրամասնությունների աջակցությունը, ստիպված է ստեղծել մշակութային ինքնավարություն։

«Մենք ծրագիր ունենք, առաջին հնարավորության դեպքում կարծարծենք հայկական կրթական կենտրոնների վերստեղծման հարցը», — ասաց Ախոյանը։

Գլխավոր թեմաներ