ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Կառավարության ղեկավարն օգոստոսի 12-ին Սոչիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: