00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որսի շրջանը բացված է. որսագողության դեպքերն ու պատժամիջոցները

© Sputnik / Asatur YesayantsТатев, Армения
Татев, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օգոստոսի 20–ից բացվում է 2016–2017 թթ. որսաշրջանը։ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը հայտնում է, որ շարունակվելու է որսագողության դեմ պայքարը։ Սակայն այն, ինչ տեսանք մի շարք գյուղերում, ցույց տվեց, որ այդ պայքարը թերի կողմեր ունի։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik, Գոհար Սարգսյան. Վայոց Ձորի Գոմք համայնքի գյուղացիներից մեկը` Կարոն, մանրամասն պատմեց` ինչպես են գիշերով արջերը մտնում այգիներ ու հատապտուղներ, մրգեր գողանում` ավերելով շրջակայքը։ Հետո խոսքը հասավ գայլերին, թե որքան վնասներ են պատճառում` մտնելով գոմեր, հոշոտելով ոչխարներին։ Գյուղացիներն իրենց գոմերն ու այգիները պաշտպանում են սեփական ուժերով ու «հոտառությամբ»։

«Արդեն գիտենք արջերի ու գայլերի լեզուն, գիտենք երբ են մտնում, իսկ հենց վտանգ ենք զգում, խփում ենք։ Մանավանդ գայլեր շատ ենք խփում»,- ասաց նա։

© Sputnik / Aram NersesyanԳոմք գյուղի բնակիչ
Житель села Гомк - Sputnik Արմենիա
Գոմք գյուղի բնակիչ

Պարզվեց, որ գայլերին ոչնչացնելու համար որսաշրջանին չեն էլ հետևում։ Գյուղացին խոստովանեց, տեսչական վերահսկողությունն իրենց գյուղում թույլ է։

Չնայած այս տարի արդեն հայտնաբերվել է որսագողության 200 դեպք, սակայն ՀՀ Բնապահպանության նախարարության կենսաբազմազանության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Արթուր Բեգլարյանը չթաքցրեց, որ որսագողության դեպքերը զրոյացնելն անհնարին է։ Պատճառը, նրա խոսքով, կադրերի պակասն է։

«Կադրերի պակաս կա, մեր խնդիրը դա է, որ ունենանք որսագետ տեսուչներ, քանի որ մեր համակարգը պետական է, պետք է ունենալ բարձրագույն կրթություն, եփված լինեն որսի մեջ, ամբողջ հանրապետության տարածքները իմանան, այդտեղ մենք ունենք խնդիր։ Դրանից բացի, վարձատրությունը քիչ է, բայց նոր կադրերի պատրաստման համար մտածում ենք»,- ասաց ավագ տեսուչը։

Sputnik Արմենիայի հարցին, թե ինչպես է վերահսկվում արջերի ապօրինի որսը կամ նրանց` փոքր վանդակներում պահելու հայերի` «նորաձև» դարձած սովորույթը, Բեգլարյանը պատասխանեց, որ օրենքում կատարված փոփոխություններն ավելի հեշտացնում են իրենց գործն այս հարցում։ Այսուհետև, այն մարդիկ, ովքեր կցանկանան արջ պահել, պետք է նրանց համար հարմարավետ պայմաններ հատկացնեն։ Այստեղ նա ընդգծեց` խոսքը վերաբերում է կենդանաբանական այգիներում ծնված արջերին։ Իսկ բնության գրկում արջ որսալն ու պահելը քրեական պատասխանատվություն է ենթադրում։

Медведи Маша и Миша - Sputnik Արմենիա
Մաշա ու Միշա արջերը Հայաստանից հեռանում են անվերադարձ, բայց լուրջ գործ կատարած

«2 դեպք եղել է, որ վերցված են եղել բնությունից, հարուցվել է քրեական գործ, այդ մարդիկ պատասխանատվության են ենթարկվել»,- ասաց բանախոսը։

Մեր այն հարցին, թե ինչ պատասխանատվության ենթարկվեց Գյումրու հայտնի արջեր Մաշային ու Միշային անմխիթար պայմաններում պահող մասնավոր կենդանաբանական այգու տնօրինությունը, տեսուչն ասաց, որ այդ ժամանակ գործող օրենքի բացը ազատեց պատասխանատվությունից։

Այս պահին թույլատրվում է թռչունների որսը։ Ընդ որում, յուրաքանչյուր որսորդ առավելագույնը 10 թռչուն որսալու իրավունք ունի։ Որսի շրջանի բացումից 2 ամիս առաջ կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզվում է այս կամ այն կենդանատեսակի քանակը, որքան է վերարտադրվել։ Բեգլարյանի խոսքով` սիրողական որս իրականացնելուց բնությունը չի տուժում, որովհետև որսի իրավունք տրվում է վերարտադրված կենդանատեսակների 10-15 տոկոսի չափով։

Սիրողական որս իրականացնելու համար անհրաժեշտ է 3 փաստաթուղթ` որսորդական վկայական, զենքի թույլտվություն, կենդանատեսակի բնավճարը հաստատող փաստաթուղթ։

Լրահոս
0