00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական լոգոտիպ. բրե՞նդ, թե՞ անհեթեթություն

© ArmlurБрендинг Армении. Лого
Брендинг Армении. Лого - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային բրենդը կրկին ամենաքննարկվող թեմաներից է դարձել Հայաստանում։ Պատճառը այն ստեղծած GK Brand կազմակերպության ղեկավար Վազգեն Քալաջյանի` ստեղծվող ազգային բրենդի լոգոտիպը և կարգախոսը հրապարակելն էր սոցցանցի իր էջում։

Լոգոտիպը դուր չի եկել հասարակությանը, ավելին, հանրությունը զարմացած է՝ ինչո՞ւ է այդ լոգոտիպի համար 400 հազար դոլար ծախսվել։

Հայաստանի բրենդի ստեղծման գաղափարը ավելի վաղ հասցրել էր առաջացնել բոլորի դժգոհությունը, քանի որ շատերին անհասկանալի էր, թե ինչո՞ւ սոցիալ-տնտեսական չլուծված մի շարք խնդիրներ ունեցող երկիրը բրենդի ստեղծման վրա 400 հազար դոլար է ծախսում։

Հայաստանի բրենդավորման մասին որոշումը կառավարությունն ընդունել էր 2014 թվականին, բրենդինգի ռազմավարության մշակման համար ընտրվել էր ամերիկյան GK Brand ընկերությունը։

Նոր լոգոտիպը պատրաստ էր 2015 թվականին, սակայն միանգամից շատ բացասական զգացմունքներ առաջացրեց դիզայներների և հասարակության մեջ։ Հետո կրքերը հանդարտվեցին և կրկին թեժացան 2016 թվականի հուլիսին՝ Վազգեն Քալաջյանի հրապարակումից հետո, որը Հայաստանը ներկայացրել էր «Հավերժ արև» բրենդային լոգոտիպով։

Անշուշտ, բրենդի ստեղծումը վատ գաղափար չէ. չէ՞ որ յուրաքանչյուր երկիր աշխարհում իր «դեմքն» ունի։ Դա երկիրը ճանաչելի է դարձնում։

Տարբեր երկրների իշխանությունները պատրաստ են խոշոր գումար ծախսել, որպեսզի հեղինակը ստեղծի հիշվող լավագույն բրենդը, որը կդառնա տվյալ պետության այցեքարտը, օրինակ, ինչպես կանադական թխկու տերևն ու ճապոնական արևը։

Մի լոգոտիպի պատմություն

Առաջին հերթին, լոգոտիպը պետք է միտք ունենա, իր մեջ փիլիսոփայություն ու կոնցեպցիա պարունակի, և, ի վերջո, դառնա այն խորհրդանիշը, որը կսիրի ժողովուրդը։ Այդ երկիրը չպետք է ամաչի հենց այդ նշանով ներկայացնել հայրենիքը երկրից դուրս։

Հայ դիզայներները, մշակույթի և արվեստի գործիչները կրկին բարձրացնում են այն հարցը, թե այդ լոգոտիպը Հայաստանի և հայերի հետ ոչ մի կապ չունի։

© ArmlurՀայաստանի բրենդը. լոգոտիպ
Новый бренд Армении - Sputnik Արմենիա
Հայաստանի բրենդը. լոգոտիպ

Նրանց կարծիքով, բրենդը պետք է համապատասխանի մշակույթին, պատմությանը, դրանք արտացոլի նյութական և հոգևոր արժեքների միջոցով։
Լոգոտիպը պետք է գրավի արտասահմանյան զբոսաշրջիկներին և ոչ թե՝ վախեցնի։

Եթե խոսենք պրոֆեսիոնալ լեզվով, երկրի լոգոտիպը, ի տարբերություն պետական դրոշների, ավելի հաճախ աշխարհագրական առանձնահատկություններ կամ զբոսաշրջային արժեքներ են պարունակում, այլ ոչ թե առանձին պատմական խորհրդանիշներ։

Հայ դիզայներներն ու նկարիչները կարծում են, որ Հայաստանի գլխավոր խորհրդանիշը կարող է դառնալ Արարատ լեռը։ Մինչդեռ, մեր երկրի՝ ներկայացվող լոգոտիպը սարսափելի և պրիմիտիվ տեսք ունի։ Անհասկանալի է, թե ինչպես կարող էր հեղինակը այդքան մեծ գումարի դիմաց թղթի վրա այդ աստիճան անհասկանալի նկար պատկերել։

«Հայաստան։ Պատմությունը նոր է սկսվում»

Գաղափարի հեղինակները պնդում են, որ լոգոյի վրա արև է պատկերված, որը հավերժություն է խորհրդանշում։ Ինչպես հայտնի է, ամեն հանճարեղ բան հասարակ է, սակայն սա այդ դեպքը չէ։

Իհարկե, սպասվում էր, որ այդ գումարով մեզ ամենաքիչը հայտնի մաեստրո Վինսենթ Վան Գոգի «Աստղազարդ գիշեր» կնկարեն։

Ուզում էին լավ գործ անել, բայց ստացվեց՝ ինչպես միշտ։

Լոգոն հիշեցնում է ժամանակակից դեմոտիվատորները «սպասում» և «իրականություն» գրառումներով։ Կարծես թե դու մի շքեղ զգեստ ես պատվիրել ինտերնետ-խանութում, իսկ քեզ գիշերազգեստ են առաքել։

GK Brand Tribe Globa գործադիր տնօրեն, բրենդային հարցերով մասնագետ Վազգեն Քալաջյանը նշել է, որ դիզայներներն իրենց առջև նպատակ էին դրել` փոխանցել զարմանահրաշ երկրի էությունը։

© ArmlurՀայաստանի բրենդը. լոգոտիպ
Брендинг Армении. Лого - Sputnik Արմենիա
Հայաստանի բրենդը. լոգոտիպ

«Չափազանց կարևոր է երաշխավորել, որ բրենդն ամբողջությամբ կներկայացնի երկրի ներուժը, ինչպես նաև նրա հարուստ պատմությունը, ավանդույթները և ժողովրդի անսանձ ուժը», — ասել է նա։

Հարց է առաջանում՝ ի՞նչն է այս պատկերում պատմում Հայաստանի և նրա ավանդույթների մասին։

Բացի այդ, մտորելու տեղիք է տալիս նաև պատկերի վրա արված "The Story is Just Beginning" (Պատմությունը նոր է սկսվում) գրությունը… Պատմություն՝ ինչի՞ մասին։

Ինչպես արդարացիորեն նկատել է էկոնոմիկայի նախարարը, նման կարգախոսը որևէ կապ չունի Հայաստանի բազմադարյա պատմության հետ։ Այն ավելի շատ ուղղված է մարդկանց, ովքեր երբեք մեր երկրում չեն եղել։

Լրահոս
0