00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ–վրացական «Բարեկամության կամրջի» գաղտնիքները

© Sputnik / Laura SarkisyanАртур Саркисян
Артур Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բարեկամության կամուրջ» հայ–վրացական նախագիծը շահագործման կհանձնվի 2018 թվականին։ Sputnik Արմենիան պատմում է ձգձգված շինարարության, միջպետական համաձայնագրի և նոր կամրջի մասին։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Փորձագետները հայ-վրացական հարաբերությունների ակտիվացումը կապում են ոչ միայն միասնական պատմական անցյալի և երկկողմանի շահերի, այլև` համատեղ նախագծերի իրականացման հետ։ Դրանցից մեկն էլ «Բարեկամության կամուրջ» անունը կրող միջպետական կամրջի շինարարության ծրագիրն է։

Կամրջի մասին

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Բագրատաշեն-Սադախլո սահմանի վրա գտնվող կամրջի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում պարզվեց, որ այդ կամուրջն իր «դարն ապրել է»։ Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, քանի որ այն կառուցվել է ԽՍՀՄ-ի տարիներին, ավելի քան 40 տարի առաջ, իսկ սահմանային կետերն էլ վերանորոգման կարիք ունեին։

«Այն ժամանակ մենք մտածեցինք, որ պետք է այլընտրանքային ճանապարհ կառուցել, որը միմյանց կկապի երկու երկրները, իսկ հին կամուրջը կշահագործվի միայն խիստ անհրաժեշտության դեպքում, օրինակ` այն ժամանակ, երբ մեքենաների հոսքը մեծ կլինի կամ կարիք կլինի, որ պատվիրակություններն արագ անցնեն հսկիչ սահմանային անցակետը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Հյուսիս-Հարավ» պետական կազմակերպության տնօրեն Արթուր Սարգսյանը։

Джонни Меликян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հայ–վրացական համագործակցության խորացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Նրա խոսքով` չորս երթևեկելի գոտի ունեցող նոր կամուրջը տեղակայված կլինի ներկայիս սահմանային հսկիչ անցակետի ձախ կողմում։ Կամրջի կեսը կլինի Վրաստանի տարածքում, մյուս կեսը` Հայաստանի։

«Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2013 թվականին, իսկ վրացական կողմի և Եվրոպական զարգացման բանկի հետ բանակցությունները շարունակվել են մինչև 2014 թվականը», — ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` պետք էր մի շարք հարցեր լուծել` շինարարություն, տեխնիկայի և շինանյութերի կիրառում, շինարարական արտոնագրի ձեռքբերում, նախագծերի հաստատում և այլն։

«Սակայն ամենակարևորը ֆինանսավորման խնդիրն էր։ Մենք առաջին անգամ էինք բախվում այդ խնդրին, չէ՞ որ երբ ԽՍՀՄ-ի տարիներին կառուցում էին գործող կամուրջը, ամեն ինչ պարզ էր. կամուրջը միասնական երկրին էր պատկանում, որն էլ լուծում էր ֆինանսավորման բոլոր հարցերը», — ավելացրեց Սարգսյանը։

Իսկ հիմա խոսքը երկու անկախ պետության մասին է, որոնք ուզում են կամրջի լիիրավ իրավունքներ ունենալ։

«Հայաստանը պատրաստ էր շինարարության ֆինանսական ծախսերն ամբողջությամբ իր վրա վերցնել, իսկ Վրաստանի սահմանով անցնող հատվածը վրացիներին տալ անժամկետ շահագործման պայմանով։ Սակայն վրացական կողմը չհամաձայնեց», — ասաց Սարգսյանը։

Վրացական կողմը պնդել է, որ իր տարածքում գտնվող հատվածը Վրաստանին պատկանի իրավաբանորեն։ Արդյունքում կողմերը որոշել են «կիսել» ոչ միայն կամուրջը, այլև` ֆինանսավորումը և դիմել են Եվրոպական զարգացման բանկին։ Ներկա պահին կամրջի շինարարության նախագիծը 10 մլն եվրո է կազմում։

Архивные документы на османском языке - Sputnik Արմենիա
Ինչպես են արխիվները Հայաստանը մտերմացնում հարևանների հետ

Նախագծի նոր շունչը

Ի վերջո, միջկառավարական պայմանագիր ստորագրվեց, որին զուգահեռ նաև նախարարների ներկայացուցիչների (փոխնախարարների մակարդակով) մասնակցությամբ հանձնաժողով ձևավորվեց։

«Հնարավոր խնդիրներից խուսափելու համար մենք որոշեցինք միջազգային չափանիշներին համապատասխանող նյութեր և տեխնոլոգիա օգտագործել», — ասաց Սարգսյանը։

Տենդեր հայտարարվեց, համապատասխան հանձնաժողով ձևավորվեց, որի կազմում յուրաքանչյուր կողմից չորս մարդ ընդգրկվեց։ Նրանք սկսեցին զբաղվել տենդերի հետ կապված բոլոր հարցերով։

«Բարեկամության կամրջի» շինարարության հարցը վերջնական լուծում ստացավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ այնուհետև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Թբիլիսի կատարած այցից հետո։ Երկու կողմերն էլ եկան այն եզրակացության, որ տարածաշրջանի համար բացառիկ այս կամուրջը պետք է «Բարեկամության կամուրջ» անվանել։

Հայաստանը, սակայն, դրանով չի սահմանափակվում և «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության ավարտից հետո պատրաստվում է նման ծրագիր իրականացնել նաև Իրանի հետ։

Լրահոս
0