12:54 22 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.62
  • GBP625.72
  • EUR560.16
  • RUB7.58
Հավկիթ

ՍԱՊԾ. 400 արկղ չմակնշված ձուն շուկա չի հասել

© http://jeside.com/
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
114 0 0

Սննդամթերքի անվտանգության ծառայությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, հերքել է ՌԴ-ից ցածրորակ հավկիթի ներկրման մասին մամուլում առկա տեղեկությունը:

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) սահմանային վերահսկողության շրջանակում ներկրված ձվի բոլոր խմբաքանակները պարտադիր ենթարկել է անասնաբուժասանիտարական լաբորատոր փորձաքննության, ՌԴ-ից ներկրվող ձվի ցուցանիշներում որևէ շեղում չի արձանագրվել: Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, հայտնում են ՍՊԱԾ-ից:

Այդուհանդերձ, ներկրված հավկիթի մեկ խմբաքանակի մեջ ծառայությունը հայտնաբերել է 400 արկղ՝ 144 հազար չմակշնված ձու:

«Չնայած, որ ձուն եղել է թարմ և համապատասխանել է անվտանգության բոլոր նորմերին, ՍԱՊԾ-ն արգելել է այն իրացնել, քանի որ չեն պահպանվել մակնշմանը ներկայացվող օրենսդրական պահանջները: Չմակնշված ձուն, սահմանված կարգով, ենթակա է օգտահանման, ոչնչացման կամ հետ վերադարձի»,- հայտնում են ՍԱՊԾ-ից:

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանի հարավային մարզերի թռչնաֆաբրիկաներից Հայաստան է ներկրվել շուրջ 1,2 մլն չմակնշված հավի ձու:

Այն Հայաստան է հասել սովորական բեռնատարներով՝ առանց սառնարանային պայմանների, և իրացվում է Երևանից դուրս՝ աչքից հեռու:

Գլխավոր թեմաներ