00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Կարապետյան. նոր վարչապետը՝ Հայաստանում փոփոխությունների վեկտոր

© PHOTOLUREКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԶԼՆ–ների տվյալներով, Երևանի նախկին քաղաքապետ և «Գազպրոմի» նախկին գլխավոր մենեջեր Կարեն Կարապետյանը քարտ բլանշ է ստացել Հայաստանի կառավարության ձևավորման համար։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Կարեն Կարապետյանը դարձել է ՀՀ նոր վարչապետ, կառավարությունը կձևավորվի ոչ ուշ, քան Կարեպտյանի նշանակումից 20 օր հետո։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաման է ստորագրել 53-ամյա Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

«Առաջնորդվելով ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, Կարեն Կարապետյանին նշանակում եմ ՀՀ վարչապետ», — գրված է հրամանի մեջ։

Ավելի վաղ ՀՀԿ-ն միաձայն հաստատել էր Կարապետյանի նշանակումը։

2014 թվականի ապրիլից ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնած Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 8-ին հրաժարական տվեց։
Սարգսյանը նույն օրն ընդունեց Աբրահամյանի և նրա ղեկավարած նախարարական կաբինետի հրաժարականը։ Նախարարությունների ղեկավարներին հանձնարարվել էր կատարել պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորվելը։

Ինչպո՞վ է հայտնի Կարապետյանը

ՀՀ վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանը ծնվել է 1963 թվականի օգոստոսի 14-ին։ Սովորել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, ունի տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։

Դասավանդել է ԵՊՀ-ում, 1996 թվականից աշխատել «Արմէներգոյի» տնօրենի տեղեկալ, իսկ 1998 թվականին ստանձնել է ընկերության տնօրենի պաշտոնը։ Եղել է նաև ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալը։

2001-2010 թվականներին Կարապետյանը ղեկավարում էր «ԱրմՌոսգազպրոմ» (այժմ` «Գազպրոմ Արմենիա»` ռուսական «Գազպրոմի» դուստր ձեռնարկություն) ՓԲԸ-ն։ 2010 թվականի դեկտեմբերին դարձավ Երևանի քաղաքապետ։

2011 թվականի դեկտեմբերին նա նշանակվել էր «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ, իսկ 2012 թվականի նոյեմբերից զբաղեցրել է ռազմավարական զարգացման գծով «Գազպրոմ մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։

ՀՀ նախագահի հրամանով Կարապետյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։

Փոփոխությունների նախաշեմին

Սերժ Սարգսյանն ավեի վաղ ՀՀԿ Գերագույն մարմնի նիստին հայտնել էր, որ Կարապետյանը կարող է երկրում փոփոխությունների առաջնորդ դառնալ։

«Մենք բոլորս հիանալի գիտենք Կարեն Կարապետյանի ընդունակությունների և ոճի մասին։ Նա իսկապես կարող է Հայաստանում մեծ փոփոխությունների առաջնորդ դառնալ, որը հասարակությունը կտանի դեպի նոր տնտեսական և քաղաքական ազատության։ Նա կկարողանա կոտրել բոլոր կարծրատիպերը և հատուկ ճկունություն հաղորդել տնտեսությանը», — նշել էր նախագահը։

Երկրի ղեկավարի խոսքով, Հայաստանում մոտ ժամանակներս զգալի փոփոխություններ են սպասվում։

Премьер-министр РА Овик Абраамян - Sputnik Արմենիա
Հովիկ Աբրահամյանի հրաժարականի արձագանքները. ապագա կառավարությունը լուրջ անելիքներ ունի

«Այդ մարդու մեջ ես տեսա հավատ իր առջև դրված նպատակների նկատմամբ», — ընդգծել էր Սարգսյանը։

Հայաստանի առաջին վարչապետ վազգեն Մանուկյանը Sputnik-ին պատմեց, թե ինչ խորհուրդներ է պատրաստ տալ Կարապետյանին։

«Առաջինը՝ ամեն ինչ ապահովել, որ Հայաստանում լինի արդար, ազատ մրցակցություն և ոչ թե իշխանություն կամ զոռբայություն ունեցողները կարողանան բիզնեսով զբաղվել, երկրորդ՝ կան արդյունաբերության ճյուղեր, որոնց գործարկման դեպքում հույսը մասնավորի վրա դնելը սխալ է, պետությունը պետք է որոշ ճյուղեր վերցնի իր օժանդակության ներքո», — ասել էր Մանուկյանը։

Սոցիալական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն իր հերթին նշել էր, որ փոփոխությունները մի նպատակ ունեն` մարդիկ պետք է անմիջապես իրենց վրա զգան իրավիճակի դրական ազդեցությունը։

Ի՞նչ է սպասվում կառավարությանը

ՀՀ նոր կառավարությունը պետք է ձևավորվի վարչապետի նշանակումից հետո 20 օրվա ընթացքում։ Նախարարներին նշանակում է ՀՀ նախագահը՝ կառավարության ղեկավարի առաջարկով։

Հայաստանի ԶԼՄ-ները չեն բացառում ներկա նախարարների կաբինետի բոլոր անդամների հրաժարականը, նշելով, որ իրենց պաշտոնների համար կարող են չմտահոգվել միայն ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ մտնած ՀՅԴ կուսակցության նախարարները։

Гагик Макарян - Sputnik Արմենիա
Մակարյան. նոր կառավարությունը պետք է 100 պաշտոնյայի իջեցնի ժողովրդի վզից

Մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ նոր վարչապետին ընձեռվել է սեփական հայեցողությամբ կառավարության ձևավորման իրավունքը։ Այդ իսկ պատճառով, պարբերականների տեղեկատվության համաձայն, նախարարների կաբինետի կազմում, չի բացառվում, որ նոր անդամներ կհայտնվեն, այդ թվում` կառավարիչների շարքում, որոնց վստահում է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ ձևավորվող կառավարությունը ժամանակավոր է։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ավելի վաղ պարզաբանել էր, որ 2017 թվականի ապրիլի 9-ին նախարարների կաբինետը, ով էլ լինի դրա կազմում, պետք է հրաժարական տա։

Նույն ժամանակահատվածում հանրապետությունում կանցկացվեն խորհրդարանական ընտրությունները։ 2018 թվականին էլ լրանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը։

Նոր Սահմանադրության համաձայն, Հայաստանը կիսանախագահական կառավարման ձևից անցում կկատարի խորհրդարանականի։

Լրահոս
0