20:31 26 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Անձրև

Մի քիչ անձրև, մի թեթև քամի. աշունն իրեն զգալ է տալիս

© Sputnik/ Кирилл Каллиников
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
51010

Առաջիկա օրերին հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև, քամի և ամպրոպ։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 14-17-ը երեկոյան ժամերին հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ-ը:

Սեպտեմբերի 15-17-ը հանարպետության առանձին վայրերում ամպրոպի ժամանակ կնկատվի քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 14-ին և 18-ին առանց տեղումների եղանակ կլինի, 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում:

Երևանի՝ սեպտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 33.30C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 3.60C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.60C։

Գլխավոր թեմաներ