12:08 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Լեռնային ճանապարհ

Այսօրվանից փակ է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը

© Sputnik/ Макс Альперт
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
23501

Սեպտեմբերի 14-ից փակվում է Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման ավտոճանապարհի մի հատվածը։ Վարորդները պետք է շրջանցեն այդ ուղին։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, 2016 թվականի սեպտեմբերի 14-ից՝ ժամը 8-ից, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Թումանյան հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի։

Ինչպես հայտնում է տրանսպորտի և կապի նախարարությունը,այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Տրանսպորտի և կապի նախարարությունը սահմանել է տրանսպորտային երթևեկությանհետևյալ այլընտրանքային երթուղիները.

1. Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների համար՝

Ա) Երևան-Սևան-Իջևան (Մ-4), Ոսկեպար Նոյեմբերյան-Բագրատաշեն-Վրաստանի սահման (Մ-16) ճանապարհահատվածներով,

Բ) Երևան-Սպիտակ-Վանաձոր (Մ3)-Դիլիջան-Իջևան (Մ-4)- Ոսկեպար-Նոյեմբերյան-Բագրատաշեն (16) ճանապարհահատվածներով։

2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի հետևյալ երթուղիներով.

Ա) Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն Ալավերդի-Վրաստանի սահման,

Բ) Վանաձոր-Դսեղ-Մարց-Թումանյան ճանապարհահատվածներով։

3. Հայաստանից Վրաստան ուղևորվող մարդատար և միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաև Երևան-Գյումրի-Աշոցք-Բավրա-Վրաստանի սահման ճանապարհահատվածից։

Գլխավոր թեմաներ