00:58 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Դուդուկ

Դուդուկի ոսկե հնչյունները

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
178 0 0

Մոսկվայում սեպտեմբերի վերջին կանցկացվի հայկական երաժշտության բացառիկ փառատոն, որի մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրելու աշխարհի ամենաառեղծվածային գործիքի՝ դուդուկի հրաշալի հնչյունները։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հայկական դուդուկը ամենախորհրդավոր, առեղծվածային երաժշտական գործիքներից է աշխարհում։ Թվում է թե, ծիրանի ծառից պատրաստված այս հասարակ գործիքը ի զորու է անասելի խորության հնչյուններ արտաբերել։ Դուդուկի երաժշտությունը ստիպում է ծիծաղել, տխրել, լացել և պարել։

Դուդուկը վաղուց արդեն հայտնի ու սիրված է նաև Հայաստանից դուրս։ Մեծն Ջիվան Գասպարյանը ստեղծել է օսկարակիր «Գլադիատոր» ֆիլմում հնչած սաունդթրեքը։ Դուդուկը հնչում է նաև սիմֆոնիկ նվագախմբերում և ռոք-խմբերի կատարումներում։

Մոսկվայի բնակիչներն ու հյուրերը սեպտեմբերի 25-ին հնարավորություն կունենան վայելելու աշխարհի ամենաառեղծվածային գործիքի երաժշտությունը։ «Մոսկվիչ» մշակութային կենտրոնում կկայանա Դուդուկի III Մոսկվայի միջազգային փառատոնը, որին կմասնակցեն աշխարհի տարբեր ծայրերից ժամանած դուդուկի լավագույն կատարողները։

Համերգային ծրագրի գլխավոր հյուրն է լինելու Հայաստանի վաստակավոր արտիստ Գեորգի Մինասյանը և նրա «Դուդուկներ» լեգենդար համույթը։
Նվագախմբի ղեկավարն ինքն է ստեղծել ծիրանի փողի մի քանի տարբերակ, իսկ համույթը հայտնի է որպես յուրօրինակ հնչեղություն ունեցող դուդուկահարների կոլեկտիվ։

Ներկա է լինելու հայտնի Գեորգի Մինասյանը` երաժիշտ, որի՝ Կոմիտասի ստեղծագործությունների կատարումները աշխարհում լավագույնն են ճանաչվել, ինչպես նաև Ջիվան Գասպարյանի անվան դուդուկահարների մրցույթի հաղթող է։

Համերգին ներկա է գտնվելու նաև Բաբելոնյան փառատոնի Գրան Պրիի մրցանակակիրՄարտին Ղազարյանը։ Հանդիսատեսի համար ելույթ կունենա մի քանի գործիքներ նվագող Վիտալի Պողոսյանը։

Առեղծվածային դուդուկը Ռուսաստանի ամենախորհրդավոր քաղաքից կհնչի Սանկտ Պետերբուրգի հայտնի երաժիշտ Արգիշտիի կատարմամբ։ Ելույթ կունենա Թաթուլ Համբարձումյանը, որը, անկախ երիտասարդ տարիքից, արդեն երաժիշտ-լեգենդ է, 9 տարեկանում միջազգային մրցույթների հաղթող է ճանաչվել։

Սա դեռ փառատոնային բեմում հանդես եկող արտիստների մբողջական ցուցակը չէ։ Կազմակերպիչների հավաստիացմամբ, մի շարք հաճելի և զարմանալի անակնկալներ են սպասվում։

ՅՈՒՆԵՍԿՈՆ 2005 թվականին դուդուկի երաժշտությունը ճանաչեց համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության շեդևր։ Սեպտեմբերի 25-ին ցանկացողները կարող են վայելել ծիրանի փողի ոսկե հնչյունները։

Գլխավոր թեմաներ