10:14 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյան

Հայաստանի և Վրաստանի կրթության նախարարները համատեղ կլուծեն կրթական հարցերը

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
4220

Կրթության ոլորտում համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները քննարկվեցին Վրաստանում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և նրա վրացի գործընկեր Ալեքսանդր Ջեջելավայի հանդիպման շրջանակներում։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Երկու երկրների կրթության նախարարներն անդրադարձել են Վրաստանում իրականացվող բարեփոխումներին և նախագծերին, նշել երկու պետությունների միջև կրթական ոլորտում փոխանակումների կարևորությունը, հայտնում է Sputnik Գրուզիան։

«Մեր համագործակցությունը Հայաստանի հետ, անկասկած, կարևոր է բոլոր ուղղություններով։ Մենք խոսել ենք նախարարի հետինչպես ընդհանուր կրթության ուղղության ձևավորման, այնպեսլ էլ բարձրագույն մասնագիտական կրթության և գիտության մասին։ Հայաստանն, ինչպես և Վրաստանը, ներառված են Բոլոնյան համակարգում, այդ իսկ պատճառով մեր երկրները կարող են համատեղ շատ ծրագրեր իրականացնել», — հայտնել է Ջեջելավան։

Հայաստանի կրթության և գիտության նախարարը շնորհակալություն է հայտնել իր վրացի գործընկերոջը՝ ջերմ ընդունելության համար, և համոզմունք հայտնել, որ մոտ ապագայում տեղի կունենա վրացական պատվիրակության պատասխան այցը Հայաստան։

«Մենք խոսել ենք աշխատանքային խմբերի ստեղծման մասին։ Կձևավորենք երեք աշխատանքային խումբ, որոնք աշխատելու են միջին և ընդհանուր կրթության, գիտության և բարձրագույն կրթության ուղղությամբ, քանի որ խնդիրները, որոնք կանգնած են մեր պետությունների առջև, ընդհանուր են», — ընդգծել է Մկրտչյանը։

Գլխավոր թեմաներ