17:38 19 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Հիլարի Քլինթոն

Քլինթոնը Google-ում հրաշք կդառնա, եթե լայնածավալ ակցիա իրականացվի

© Sputnik/ Михаил Климентьев
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
32 0 0

Google–ի աշխատանքին միջամտելն ու ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատմամբ որոնողական համակարգի հատուկ վերաբերմուքի վրա ներազդելը տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այնքան էլ հավանական չի համարում, բայց ներկայացնում է հնարավոր միջամտության իր վարկածը:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ դժվար է ստուգել ու միանշանակ պարզել, թե արդյոք Google–ի «վերաբերմունքը» ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատմամբ պայմանավորված է որոնողական համակարգի աշխատանքին միջամությամբ:

«Քանի որ Google-ն ունի ավտոմատացված համակարգ, որն առաջարկում է փնտրելու բառեր, ապա հեշտ չէ գնահատել դրա աշխատանքը։ Հայտնի է, որ այն հիմնվում է այլ օգտվողների փնտրված բառերի վրա։ Ինչպես նաև կոնկրետ մարդու նախորդ փնտրած բառերի, նրա աշխարհագրական դիրքի և այլ գործոնների հետ, որոնցից մի մասը չեն էլ բացահայտվում»,- Sputnik Արմենիային ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Самвел Мартиросян
© Sputnik/ Асатур Есаянц
Սամվել Մարտիրոսյան

Հիլարի Քլինթոնի և Google-ի «կապի» շուրջ ծավալված խոսակցությունը սկսել է այն տեսանյութից, որում մի ամերիկացի ցույց է տալիս, որ նախագահի դեմոկրատ թեկնածուի համար Google որոնողական համակարգը հատուկ կոմպլեմենտար հուշումներ է տալիս, ինչը նրա համոզմամբ` պատահական լինել չի կարող։

Այս տեսանյութը հիմք է ծառայել հայտնի հոգեբան Ռոբերտ Էփսթայնի աշխատության համար: Իր զեկույցում հոգեբանն ապացուցում է Google ընկերության որոնողական հարցումների կանխակալությունը Հիլարի Քլինթոնի նկատմամբ և եզրակացնում, որ նման «խաղերը» կարող են Քլինթոնին 3 միլիոն ընտրողների լրացուցիչ ձայներ բերել:

Ինչ վերաբերում է որոնողական համակարգի աշխատանքին հնարավոր միջամտությունն ապացուցելուն, Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ չի կարծում, թե դա հնարավոր է։ Այդուհանդերձ, ըստ փորձագետի, կա մի տարբերակ, որով մեծ ցանկության դեպքում հնարավոր է «համոզել» Google-ին:

«Եթե, օրինակ, իրականացվի ֆլեշմոբ, և մեծ թվով մարդիկ կարճ ժամկետում նմանատիպ բաներ փնտրեն, ապա մեծ հավանականությամբ Google-ը հենց դրանք կսկսի առաջարկել մյուսներին»,- ասում է փորձագետը: Միայն այս դեպքում է հնարավոր, որ «Հիլարի» բառը ներմուծելիս որոնման համակարգն առաջարկի «հրաշք» կամ «նախագահ» տարբերակները:

Գլխավոր թեմաներ