00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերմանացի գործարարը պատրաստ է ներդրում կատարել Հայաստանի ՏՏ ոլորտում

© Sputnik / Asatur YesayantsМатиас Кислер
Матиас Кислер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ–գերմանական հարաբերությունները զարգացման փուլում են, և դա վերաբերում է բոլոր ոլորտներին։ Հայաստանում գերմաներենի օրերի, ՏՏ ոլորտում երկկողմանի համագործակցության և հայ ու գերմանական նվագախմբերի առաջիկա համատեղ համերգի մասին կպատմի Sputnik Արմենիան։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը բարձր է գնահատում հայ-գերմանական հարաբերությունների մակարդակը, սակայն նշում է, որ երկու երկրներն էլ չպետք է բավարարվեն ձեռք բերածով։

«Մենք հրաշալի հարաբերություններ ունենք ինչպես քաղաքական, սոցիալական, այնպես էլ մշակութային և տնտեսական ոլորտներում։ Սակայն չի նշանակում, որ պետք է կանգ առնենք։ Կանգ առնել նշանակում է հետընթաց ապրել», — ասաց Քիսլերը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Ներկա պահին երկրները մի շարք նախագծեր են իրականացնում, որոնք կյանքի են կոչվում Հայաստանում Գերմանիայի դեսպանատան և գերմանական կազմակերպությունների շնորհիվ։

Международная биеннале художественной иллюстрации, Матиас Кислер, Сона Арутюнян и Ежи Новаковский - Sputnik Արմենիա
Երևանյան բիենալեն Sputnik Արմենիայում միավորեց Լեհաստանի և Գերմանիայի դեսպաններին

«Մենք պատրաստվում ենք Հայաստանում գերմաներենի օրերի անցկացմանը և հոկտեմբերի երեքին կայանալիք համատեղ հայ-գերմանական համերգին, որը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին և Գերմանիայի միավորման օրվան», — նշեց դիվանագետը։

Մշակութային միջոցառմանը մասնակցելու համար Գերմանիայից Հայաստան կժամանի 45 հոգուց բաղկացած երաժշտական կոլեկտիվը։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գործընկերների հետ նրանք կկատարեն համաշխարհային երաժշտության գլուխգործոցները։ Համերգն անցկացվելու է Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում։

«Հայաստանում պետք է խորացնել գերմաներենի ուսուցումը», — կարծում է Քիսլերը։

Посол Германии в Армении Матиас Кислер - Sputnik Արմենիա
Գերմանական ներդրումները «Ոսկե ծիրանի» հովանու տակ

Նրա խոսքով` հայկական կողմը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի ՏՏ ոլորտին։ Այդ հարցու կարող են օգնել գերմանական կազմակերպությունները, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել տարբեր նախագծերում։

Հայաստանն ու Գերմանիան սերտ համագործակցում են նաև տնտեսական ոլորտում։ Ապրիլին Երևանում բացվեց գերմանական տնտեսական միավորումը, որի նպատակը հայ-գերմանական առևտրային կապերի խորացումն ու ներդրումների ներգրավումն է։

Հայաստանի դպրոցներից մեկում մոտ ապագայում ներդրվելու է հայ-գերմանական երկլեզու ուսուցման ծրագիրը։

Գերմանիան Հայաստանի տնտեսական երրորդ խոշոր գործընկերն է, հայկական շուկայում գործում է մոտ 700 գերմանական կազմակերպություն։ Իր դիվանագիտական գործունեությանը վերաբերող հարցի շուրջ խոսելիս դեսպանը խոստովանեց, որ այդ մասնագիտությունը միանգամից չի ընտրել։ Մասնագիտությամբ ինժեներ է, աշխատել է տարբեր երկրներում և հասկացել, որ իրեն ավելի շատ հետաքրքրում է դիվանագիտությունը։

Քիսլերի համար Հայաստանը հարուստ մշակույթ և պատմություն ունեցող երկիր է, որով անհնար է չհպարտանալ։ Ազգային խոհանոցից էլ նախընտրում է տոլման և շատ է սիրում հայկական ծիրանը։

Լրահոս
0