00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկախությունն այսօրվա իշխանությունը չէ

© Sputnik / Asatur YesayantsРепетиция парада к 25-й годовщине независимости Армении
Репетиция парада к 25-й годовщине независимости Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկախության 25-ամյակը տոնվում է ՊՊԾ գնդի գրավումից հետո, ՏԻՄ ընտրություններից 3 օր անց և հասարակության մի լայն հատվածի՝ իշխանությունների հանդեպ ունեցած խորը դժգոհության համատեքստում:

Ոստիկանությունը 3 օր փակեց փողոցները, որ զորահանդեսի փորձեր անի: Մարդիկ ոչ թե ոգևորվեցին զորահանդեսով, այլ հայհոյեցին փողոցները փակողներին էլ, զորահանդեսն էլ:

Բանակը փողոց դուրս բերեց «Բուկ»-երն ու Իսկանդերները, օդ բարձրացրեց ռազմաօդային մի ամբողջ արսենալ: Մարդիկ ոչ թե ոգևորվեցին իրենց պաշտպանվածության այսպիսի հնարավորություններից, այլ չհավատացին ո՛չ դրանց իսկությանը, ո՛չ հայկական պատկանելությանը:

Անգամ այն, որ Անկախության 25-ամյակից առաջ կառավարություն է փոխվում, նոր վարչապետն էլ հանրապետական չէ ու կենսագրությունն էլ` համեմատաբար մաքուր, կարծես, բան չի փոխում:

Արդեն մի քանի օր է` իսկական հիստերիա է Ադրբեջանում: Այնտեղ, ի տարբերություն Հայաստանի, մեր զորահանդեսին շատ ավելի լուրջ են մոտենում: Իսկապես անհանգստացած են փողոց դուրս եկած զինտեխնիկայից ու այն հանգամանքից, որ Ռուսաստանն իր զենքով ակնհայտորեն կանգնած է Հայաստանի թիկունքին:

Ադրբեջանի արտգործնախարարը ոչ ավել, ոչ պակաս, Անկախության տոնից մեկ օր առաջ հայտարարեց՝ Հայաստանից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բարի կամքի վրա հիմնված բանակցությունների մեկնարկի են սպասում: Բոլորովին չվստահելով այստեղից հնչող հայտարարություններին՝ միևնույնն է, կարելի է փաստել, որ անկախ ենթատեքստերից, Ադրբեջանը մի քիչ վախեցած է:

Մնում է՝ մենք էլ գոնե մի քիչ ուրախանանք:
Այսօրվա իշխանությունը մեր Անկախությունը չէ:
Այսօրվա իշխանությունը մեր Պետականությունը չէ:
Իշխանություններն, անգամ վերարտադրվելով, հավերժության ու անմահության խնձոր չեն գտնում ու ուտում, որ հավերժ լինեն:
Մի օր սրանք կգնան՝ նրանք կգան,նրանք կգնան՝ ուրիշները հերթ կկանգնեն:
Ոչ թե թքել-հեռանալով, ոչ թե մեռնել-չապրելով, այլ հակառակը՝ պնդերեսորեն մնալով, աշխատել —ապրելով պիտի ապահովենք ինքներս մեր Անկախությունը, Պետականության շարունակականությունը:

Ցանկացած պատմաբան կասի՝ Հայաստանի Անկախությունն ու այս Պետականությունը պատմական հրաշքի պես մի բան էին: Այսպիսի բաներ, հավատացեք, գրեթե չեն պատահում: Էլ ավելի հրաշք է Լեռնային Ղարաբաղի իրողությունը:

Մեր պապերն ու տատերը, որ ցեղասպանվեցին ու տարագրվեցին, երանի կտային մեզ, որ մեր մաշկի վրա ենք զգում Պետականություն ունենալը՝ իր օլիգարխիայով, ընտրակեղծիքներով ու էլի շատ անհանդուրժելի իրողություններով հանդերձ:

Մեր երեխաներն էլ, բարեբախտաբար, արդեն չեն հասկանում՝ ինչ է նշանակում չունենալ պետություն ու ապրել այն լծի տակ, որն այդ պահին կպարտադրվի: Նրանք Անկախության առաջին, երկրորդ, երրորդ ու շարունակող սերունդներն են:

Հենց միայն սրա համար արժե սեպտեմբերի 21-ին մի-մի եռագույն վերցնել, այտին կամ ձեռքին եռագույն նկարել ու դուրս գալ փողոց: Որքան հնարավոր է,արժե բարձր գոռալ հայկական բանակի ամեն մի ցուցադրության համար:

Հաստատ այդ գոռոցից ավելի բարձր են գոռացել ապրիլին մեր դիքերը ոչ մի կերպ չհանձնած տղաները: Նրանք այն սերունդն են, որ գիտեին՝ ապրելով են հաղթում, բայց չվարանեցին մեռնել, որ ապրենք:

Սիրենք, ապրենք ու կառուցենք:

Շնորհավո՛ր Անկախությունդ, Հայաստան:

Լրահոս
0