00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկախ Հայաստանի առաջին անձնագիրը Վազգեն Վեհափառինն էր

© Sputnik / Борис КауфманПатриарх и Католикос всех армян Вазген I (первый) (1908-1994) во время торжественного выхода из резиденции Эчмиадзин.
Патриарх и Католикос всех армян Вазген I (первый) (1908-1994) во время торжественного выхода из резиденции Эчмиадзин. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վազգեն Առաջին կաթողիկոսի անունը դաջվել է ոչ միայն պատմության էջերում, այլև մարդկանց սրտերում։ Նրա մասին հարգանքով ու ակնածանքով են խոսում անգամ նրանք, ովքեր անասելի հեռու են եկեղեցուց։

Անի Լիպարիտյան, Sputnik.

Վազգեն Առաջինն այն հոգևոր առաջնորդն է, որը կարողացավ բարձրացնել Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունը ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս։ Հենց նա կարողացավ վերականգնել խորհրդային տարիների ընթացքում կորսված հավատը։ Անկախության հռչակումից հետո նա դարձավ հանրապետության առաջին ազգային հերոսը։ Ամենայն Հայոց Վազգեն Առաջին կաթողիկոսի (Լևոն Պալճյան) ծննդյան օրվա կապակցությամբ Sputnik Արմենիան մի քանի հետաքրքիր փաստ է ներկայացնում նրա կյանքից։

Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ Կաթողիկոս, հայագետ և ՀՀ ազգային հերոս Վազգեն Առաջինը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 20-ին։

Նա շուրջ 4 տասնամյակ ծառայել է եկեղեցուն (1955-1994 թթ), նրա գահակալությունը համընկավ ստալինյան բռնապետության թոթափման, մտքի ազատագրման ու մարդկային արժեքների վերականգնման տառապագին տարիներին։

Վազգեն Առաջինի շնորհիվ վերականգնվեց հայտնի հայ բանաստեղծ Պետրոս Դուրյանի դիմանկարը։ Նրա մահից հետո հարազատները հասկացան, որ գրողը ոչ մի լուսանկար չունի, և այդ բացը պետք է լրացվի։ Նրանք կանչեցին նկարիչ Աբրահամ Սարգսյանին, որ գոնե մահվան մահճում նկարի Դուրյանի դիմանկարը, սակայն նկարիչը հրաժարվեց այդ գաղափարից` նշելով, որ բանաստեղծի դեմքը չափից դուրս աղավաղված է:

Արքեպիսկոպոս Գարեգին Խաչատուրյանի առաջադրանքով, Դուրյանի մասունքները գաղտնի բերեցին Էջմիածին։ Ապագա Ամենայն Հայոց կաթողիկոսը ոչ միայն իր վրա վերցրեց պոետի մասունքները պահելու պատասխանատվությունը, այլև այն փոխանցեց Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, որպեսզի Դուրյանի դեմքն ամբողջությամբ և վերջնականապես վերականգնվի։ Այդ պատասխանատու գործը ստանձնեց անվանի գիտնական Անդրանիկ Ճաղարյանը, որը ստեղծեց պոետի գանգի եռաչափ պատկերը։

Ինչպես Sputnik Արմենիային պատմեց գրականագետ, «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Վարդան Դևրիկյանը, Վազգեն Առաջինը ոչ բոլոր եկեղեցիներն էր այցելում։ Պարզվում է` նա այցելում էր միայն գործող եկեղեցիները։ Ասում էր, որ Կաթողիկոսը չի կարող եկեղեցի այցելել որպես զբոսաշրջիկ։

Դևրիկյանը պատմեց նաև, որ ապրիլի 24-ին`Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Վազգեն Առաջինը «Ծիծեռնակաբերդ» էր այցելում առավոտյան ժամը 6-7-ին, որպեսզի հասարակության ուշադրությունը չգրավի։

Վեհափառն առաջին անգամ Հնդկաստան է այցելել 1963 թվականին։ Ինչպես ավելի ուշ պատմել է Կաթողիկոսի թարգմանիչը, Հնդկաստանի` այն ժամանակվա նախագահ Սարվեպալի Ռադհակրիշնան դուրս է եկել հյուրերի մոտ, ինչից հետո ներկաներն իրենք պետք է մոտենային Հնդկաստանի առաջնորդին` նրան ողջունելու համար։ Սակայն Ռադհակրիշնան թևերը լայն բացած, մի կողմ թողնելով պաշտոնական արարողակարգը, ասել է` «Բարի գալուստ, Ձերդ Պայծառափայլություն», ու բոլորի համար անսպասելի հարց է տվել. «Խնդրում եմ ասեք` հոգևոր առաջնորդն իր հետ հայկական ռադիոյի անեկդոտ բերե՞լ է»։ Կաթողիկոսն իր հերթին հարցրել է` հատկապես ո՞ր անեկդոտն է լսել նախագահը։

Հայկական անեկդոտներն անչափ տարածված էին հայտնի դարձած հայերի շնորհիվ։

Երբ խորհրդային տարիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չէր կարող ինքնուրույն որոշումներ կայացնել ու ինչ-որ քայլեր անել, Վազգեն Առաջինը որոշեց անդրադառնալ այդ խնդրին։ Դիմեց իշխանություններին այն ժամանակ, երբ աշխատանքն ավարտեց կոմկուսի ХХ համագումարը, որը դատապարտում էր Ստալինի անձի պաշտամունքը։ Խորհրդային ղեկավարությունը չէր կարող չընդառաջել հայ եկեղեցու առաջնորդին, որին 11 տարի առաջ ընդունել էր այն անձը, որի պաշտամունքը դատապարտում էր համագումարը։

Կաթողիկոսին սիրում էին բոլորը, ու պատճառը նրա առաջադրած հարցերի էությունն էր։ Բացի զուտ եկեղեցական հարցերից, Վազգեն Առաջինը շարունակում էր պայքարել հայրենադարձության համար, Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունների կազմի մեջ մտնող հայկական հողերի վերադարձի ու Հայկական ԽՍՀ-ին միացնելու համար։

Վազգեն Առաջինն այն երջանիկ կաթողիկոսներից էր, որն իր կյանքի մայրամուտին տեսավ վաղեմի երազանքների իրականացումը` Հայաստանի անկախության վերականգնումն ու Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը։

Լրահոս
0