00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

15 ազգային հերոս՝ 25 տարում

© Sputnik / Asatur YesayantsПарк победы
Парк победы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գոյության 25 տարիների ընթացքում ՀՀ-ն ունեցել է 15 ազգային հերոս: Այդ բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման, ազգային արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար։ Ազգային հերոսի կոչումը շնորհում է ՀՀ նախագահը։

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ

© Sputnik / Борис КауфманԱմենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին
Патриарх и Католикос всех армян Вазген I (первый) (1908-1994) во время торжественного выхода из резиденции Эчмиадзин. - Sputnik Արմենիա
Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին

Լևոն-Կարապետ Աբրահամի Պալճյան՝ Վազգեն Ա Կաթողիկոս. Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած միակ հայ հոգևորական:
Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման, սփյուռքի և հայրենիքի կապերն ամրապնդելու գործում ունեցած ավանդի համար Վեհափառ հայրապետը մինչև իշխանությունների կողմից բարձր կոչման արժանանալն արդեն իսկ վայելում էր ամենամեծ պարգևը՝ սեփական ժողովրդի սերն ու հարգանքը: 1994թ-ի հուլիսի 28-ին, երբ Վազգեն Ա-ն արդեն մահամերձ էր, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է այցելում Կաթողիկոսին ու նրան հանձնում Ազգային Հերոսի կոչումը:

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

© Sputnik / Первенцев / Անցնել մեդիապահոցԱստղագետ Վիկտոր Համբարձումյան
Советский астрофизик, академик Виктор Амбарцумян - Sputnik Արմենիա
Աստղագետ Վիկտոր Համբարձումյան

грк

1908թ.-ին ծնված անվանի աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համազասպի Համբարձումյանը Լենինգրադում ուսանելուց ու 7 տարի Լենինգրադի Համալսարանի աստղադիտարանի տնօրեն աշխատելուց հետո վերադառնում է Հայաստան ու 1946թ.-ին Բյուրականում հիմնադրում աստղադիտարանը՝ կյանքի մնացած տարիները նվիրելով իր ստեղծած գիտական կառույցին, գիտության զարգացմանը: Հայաստանի Ազգային Հերոսի կոչում մեծ գիտնականին շնորհվել է 1994թ.-ի հոկտեմբերի 11-ին: 1996թ. օգոստոսի 12-ին Բյուրականում, կյանքի 88-րդ տարում մեծ գիտնականը կնքում է իր մահկանացուն ու թաղվում աստղադիտարանի բակում:

ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ

1901թ. հունիսի 20-ին Զմյուռնիայում ծնված Ալեք Մանուկյանին բախտ էր վիճակված վերապրել ցեղասպանությունը, բռնել գաղթի ճանապարհը և տարիներ անց, ԱՄՆ-ում տեղեկանալով հայրենիքի անկախության մասին՝ օգնության ձեռք մեկնել պատերազմի, տնտեսական ճգնաժամի ու բնական աղետի դեմ մաքառող հայրենակիցներին:
Հայ գործարար բարերարի նվիրատվություններով են Հայաստանում և ԼՂՀ-ում իրականացվել բազմաթիվ շիարարական ու բարեգործական ծրագրեր: 1994թ.-ին Ալեք Մանուկյանին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել, ապա նաև Հայաստանի Ազգային հերոսի կոչում: Մեծ բարերարը մահացել է 1996թ. հուլիսի 11-ին ԱՄՆ-ում:

ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ

© mil.amՄովսես Գորգիսյան
Мовсес Горгисян - Sputnik Արմենիա
Մովսես Գորգիսյան

1988թ. մայիսի 28-ին Երեւանի Ազատության հրապարակում առաջին անգամ ծածանվեց անկախ Հայաստանի խորհրդանիշ եռագույն դրոշը: Այն իր հետ հրապարակ էր բերել ու բարձրացրել արցախյան շարժման առաջամարտիկներից Մովսես Գորգիսյանը:
Նա առաջիններից էր, որը 1990թ.-ին մեկնեց Արարատ՝ Նախիջևանից գնդակոծվող հայկական բնակավայրերի բնակիչներին պաշտպանելու:

Մովսես Գորգիսյանն իր ջոկատով լռեցրեց հակառակորդի թնդանոթները, բայց զոհվեց՝ դառնալով հերոսամարտի առաջին զոհերից մեկը: ՀՀ Ազգային Հերոսի կոչմանն արժանացել է հետմահու՝ 1996թ-ի սեպտեմբերի 20-ին:

ՎԻՏՅԱ ԱՅՎԱԶՅԱՆ

Ծնվել է 1955թ.-ին: 1988թ. կազմակերպել եւ ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն՝ իր ամառանոցը վերածելով շարժման անհրաժեշտ նյութերի (արգելված գրականություն, թռուցիկներ, պայթուցիկ նյութեր, զենք) թաքստարանի: 1990թ. ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր: 1990թ. օգոստոսի 29-ին սպանվել է Երևանում: ՀՀ Ազգային Հերոսի կոչմանն է արժանացել հետմահու՝ 1996թ սեպտեմբերի 20-ին:

ԳԵՂԱԶՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

© TigranmetsԳեղազնիկ Միքայելյան
Гегазник Микаелян - Sputnik Արմենիա
Գեղազնիկ Միքայելյան

Գեղազնիկ Միքայելյան

Ծնվել է 1951թ.-ին: Արցախյան ազատագրական պատերազմի առաջին օրերից մասնակցել է ՀՀ Գորիսի, Մեղրիի, Նոյենբերյանի, Իջեւանի, Արարատի ինքնապաշտպանական մարտերին: Սպանվել է 1990թ. օգոստոսի 29-ին Երեւանում, մարտական ընկերոջ՝ Վիտյա Այվազյանի հետ։ ՀՀ Ազգային Հերոսի կոչման է արժանացել հետմահու՝ 1996թ. սեպտեմբերի 20-ին:

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Ծնվել է 1957թ. ԱՄՆ-ում: Օքսֆորդի համալսարանում ուսումը կիսատ թողնելով մեկնել Է Լիբանան, մասնակցել Բեյրութի հայկական թաղամասերի ինքնապաշտպանությանը: 1980թ. մայիսից եղել է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ) զլխավոր ռազմական մարզիչ: 1990թ. հոկտեմբերից զինվորագրվել Է Արցախի պաշտպանությանը: Մասնակցել Է ՀՀ Իջևանի, ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական մարտերին: Զոհվել է 1993թ. հունիսի 12-ին Աղդամում: Հայաստանի Ազգային Հերոսի կոչում է ստացել 1996թ-ին՝ հետմահու:

ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ

© PanoramaԹաթուլ Կրպեյան (աջից առաջինը)
Татул Крпеян (справа) с боевыми товарищами - Sputnik Արմենիա
Թաթուլ Կրպեյան (աջից առաջինը)

Ծնվել է 1965թ.-ին: Եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը: 1991թ. ապրիլին, երբ ադրբեջանցի հրոսակները և խորհրդային զորքերը սկսել են «Կոլցո» գործողությունը, որի նպատակը Գետաշենի ենթաշրջանի հայության բռնի տեղահանումն էր, Թաթուլը պատանդ է վերցրել այդ գործողության ղեկավար ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մաշկովին: Զոհվել է 1991թ. ապրիլի 30-ին Գետաշենում: ՀՀ Ազգային Հերոսի կոչում է ստացել հետմահու, 1996թ-ին:

ՋԻՎԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ծնվել է 1961թ. Երեւանում: Մասնակցել է ՀՀ Արարատի, Նոյեմբերյանի, Տավուշի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի և ԼՂՀ Շահումյանի շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին: Երբ խորհրդային բանակի աջակցությամբ ադրբեջանական օմոնը մտավ Բուզլուխ եւ Մանաշիդ, չնայած ուժերի գերակշռությանը, Էրքեջ մտնել չհամարձակվեց՝ վախենալով Բուզլուխի եւ Մանաշիդի անտառններից սպասվող հարվածներից: Ջիվանի կազմակերպած օպերացիայի շնորհիվ հաջողվեց դուրս գալ օղակված գյուղերից և նոր դիրքեր գրավել, բայց 1991թ. հուլիսի 20-ին Ջ. Աբրահամյանը զոհվեց: 1996թ-ի սեպտեմբերի 20-ին նրան շնորհվեց ՀՀ Ազգային Հերոսի կոչում:

ՅՈՒՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Ծնվել է 1961թ. Վոլգոգրադում, ապրել Ստեփանակերտում, որտեղ իր հիմնած արհեստանոցն արցախյան շարժման առաջին օրերին վերածել է զինանոցի ու ինքնաշեն զենքեր կռել ադրբեջանական զինուժին դիմակայելու համար: Մասնակցել է Կիչանի, Սրխավենդի, Էդիլուի, Խրմանջուղի մարտերին: 1992թ. հունիսի 12-ին զոհվել է Ասկերան-Նախիջեւանիկ ճակատում: ՀՀ Ազգային Հերոսի կոչման է արժանացել հետմահու՝ 1996թ սեպտեմբերի 20-ին:

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցԿարեն Դեմիրճյան
Выступление будущего спикера парламента Карена Демирчяна - Sputnik Արմենիա
Կարեն Դեմիրճյան

Ծնվել է 1932թ. Երեւանում: 1974թ. նոյեմբերից մինչև 1988թ. մայիս եղել է ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղար: 1991-99թթ. եղել է Հայէլեկտրամեքենա գիտարտադրական միավորման գլխավոր տնօրեն: 1998 թ. առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: 1999թ. մայիսին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ: 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում սպանվել է ԱԺ շենք ներխուժած ահաբեկիչների գնդակից: Մահից երկու ամիս անց՝ 1999թ-ի դեկտեմբերի 27-ին, հետմահու արժանացել է ՀՀ Ազգային Հերոսի կոչման:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

© infoleaderВазген Саргсян
Вазген Саргсян - Sputnik Արմենիա
Вазген Саргсян

 

Ծնվել է 1959թ. Արարատում: 1990-1992թթ. եղել է «Երկրապահ» կամավորական խմբերի հրամանատար, նաև` ՀՀ գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: 1992թ-1993թթ. ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, ՀՀ սահմանամերձ շրջաններում ՀՀ նախագահի ներկայացուցիչ, 1993-1995թթ. ՀՀ պետնախարար, 1999թ. հունիսի 11-ից՝ ՀՀ վարչապետ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում: Հայաստանի ազգային հերոսի կոչման է արժանացել 1999թ դեկտեմբերին, հետմահու:

ՔԸՐՔ ՔՐՔՈՐՅԱՆ

© ForbesՔըրք Քրքորյան
Кирк Керкорян - Sputnik Արմենիա
Քըրք Քրքորյան

Ծնվել է 1917թ. հունիսի 6-ին ԱՄՆ-ում: Սերում է 1890թ. Խարբերդից ԱՄՆ գաղթած Գրիգորյանների ընտանիքից: Զբաղվել է հյուրանոցային շինարարությամբ, կինո եւ ավտոմոբիլային արտադրությամբ: Սպիտակի երկրաշարժից եւ ՀՀ տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն. դոլար: 2001թ.-ից նրա «Լինսի» հիմնադրամը 200 մլն դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման: Հայաստանի Ազգային Հերոսի կոչում է ստացել 2004թ-ի ապրիլին:

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

© AFP 2024 / MARTIN BUREAU / AFP Շառլ Ազնավուր
Шарль Азнавур - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուր

Ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում, Արևմտյան Հայաստանից գաղթած հայ ընտանիքում: Աշխարհահռչակ երգիչ, դերասան։ 1988թ. երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը, որի շրջանակներում մեծ աջակցություն է ցույց տվել Հայաստանին։ Հայաստանի Ազգային Հերոսի կոչման է արժանացել 2004թ-ին:

ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎ

© Sputnik / Мангасарян / Անցնել մեդիապահոցՆիկոլայ Ռիժկովը զրուցում է 1988թ.-ի երկրաշարժից տուժածների հետ
Николай Иванович Рыжков на месте землетрясения в Армении - Sputnik Արմենիա
Նիկոլայ Ռիժկովը զրուցում է 1988թ.-ի երկրաշարժից տուժածների հետ

Ծնվել է 1929թ. սեպտեմբերի 28-ին գ. Ուկրաինայում: 1985-90թթ.` ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի նախագահ: Այդ պաշտոնում մեծապես աջակցել է Հայաստանին՝ Սպիտակի երկրաշարժի ծանր հետևանքները վերացնելու գործում: Ի նշան շնորհակալության, Սպիտակում կանգնեցվել է Ռիժկովի արձանը: 2008թ-ի դեկտեմբերի 5-ին՝ երկրաշարժի 20-րդ տարելիցին ՀՀ նախագահի կողմից արժանացել է ՀՀ Ազգային Հերոսի կոչման:

Լրահոս
0