00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնապահպանական խնդիրները՝ ՀԱՊԿ երկրների ուշադրության կենտրոնում

© Sputnik / Asatur YesayantsМеждународная научная конференция государств-членов ОДКБ "Проблемы безопасности окружающей среды"
Международная научная конференция государств-членов ОДКБ Проблемы безопасности окружающей среды - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԱՊԿ անդամ երկրների մասնագետները հավաքվել են Հայաստանում` շրջակա միջավայրի անվտանգության խնդիրները քննարկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի գիտնականները զեկույցներ են ներկայացրել շրջակա միջավայրի անվտանգության, բնօգտագործման խնդիրների, գեոէկոլոգիայի և այլ ուղղությունների հրատապ հարցերի վերաբերյալ։

© Sputnik / Asatur Yesayants«Շրջակա միջավայրի անվտանգության հիմնախնդիրները». ՀԱՊԿ երկրների միջազգային գիտաժողով
Международная научная конференция государств-членов ОДКБ Проблемы безопасности окружающей среды - Sputnik Արմենիա
«Շրջակա միջավայրի անվտանգության հիմնախնդիրները». ՀԱՊԿ երկրների միջազգային գիտաժողով

Սեպտեմբերի 27-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մեկնարկել է «Շրջակա միջավայրի անվտանգության հիմնախնդիրները» Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների միջազգային գիտաժողովը։

Հայացք Հայաստանից

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ գիտաժողովի թեման, անշուշտ, արդի է, և բնապահպանական իրավիճակի խնդիրը երկար տասնամյակներ մշտապես գտնվում է Հայաստանի հասարակության, գիտնականների և համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում։

«Օրինաչափ է, որ թեման հնչում է ՀԱՊԿ անդամ երկրների համագործակցության համատեքստում։ Շրջակա միջավայրի անվտանգության հարցերն ավելի մեծ նշանակություն են ստանում հազարամյակի այնպիսի խնդիրների կողքին, ինչպիսիք են պատերազմները, կիբերհարձակումները, կլիմայի փոփոխությունը»,- ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, դա պայմանավորված է կենսական կարևոր պաշարների ոչ ռացիոնալ օգտագործմամբ։ Բնապահպանական խնդիրներն ուղղակիորեն ազդում են պետությունների պաշտպանունակության մակարդակի վրա։ Շատ դեպքերում այդ գործոնները պայմանավորված են սոցիալական լարվածություններով։

Բնապահպանությունը ողջ աշխարհում օրակարգային հարց է

XXI դարում աշխարհի երկրներն ապրում են միջազգային հարաբերությունների համակարգերի ձևափոխությունների, հակասությունների սրման դարաշրջան, որոնք կապված են գլոբալ պոտենցիալի և ուժերի հավասարակշռության տեղաբաշխման հետ, նշեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

Նրա խոսքով,հասարակությունը բախվում է նոր մարտահրավերներին և սպառնալիքներին համախմբված կերպով հակազդելու անհրաժեշտության հետ։ Առկա է գլոբալ ահաբեկչության, խնդիրների սրացում, ինչպիսիք են թմրանյութերի իրացումը, կոռուպցիան և միջազգային տեղեկատվական անվտանգությունը։

© Sputnik / Asatur Yesayants«Շրջակա միջավայրի անվտանգության հիմնախնդիրները». ՀԱՊԿ երկրների միջազգային գիտաժողով
Международная научная конференция государств-членов ОДКБ Проблемы безопасности окружающей среды - Sputnik Արմենիա
«Շրջակա միջավայրի անվտանգության հիմնախնդիրները». ՀԱՊԿ երկրների միջազգային գիտաժողով

«Այդ առումով ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են համագործակցել իրենց արտաքին քաղաքական դիրքերը համակարգելու ուղղությամբ, ավելացնում են ջանքերը` փոխադարձաբար ընդունելի որոշումներ գտնելու, տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրները լուծելու համար»,- ասաց Վոլինկինը։

Նրա խոսքով, նման գլոբալ հարցերի կոլեկտիվ լուծման գործընթացների ֆոնին, դժբախտաբար, շրջակա միջավայրի խնդիրներին և անվտանգությանը միշտ չէ, որ պատշաճ ուշադրություն է դարձվում։

Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ Գործարար խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում

«Փորձագետների կանխատեսումները և գնահատականները սփոփիչ չեն։ Մոլորակում շրջակա միջավայրի վիճակը սրընթաց վատանում է, փոխվում է կլիման, անտառները քչանում են, քայքայվում է օզոնի շերտը, աղտոտվում է համաշխարհային օվկիանոսը։ Դա առիթ է, որպեսզի պետությունները, միջազգային և տրածաշարջանային կազմակերպությունները սկսեն մշակել շրջակա միջավայրի բնապահպանական անվտանգության ապահովման հստակ ռազմավարություն, հստակ ցուցումներ տան այնպիսի հարցերի լուծման համար, ինչպիսիք են, օրինակ, ճառագայթային և քիմիական անվտանգությունն արդյունաբերական օբյեկտների նախագծման, շինարարության և շահագործման դեպքում»,- հավելեց դեսպանը։

Իր հերթին, Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը նշեց, որ բնապահպանության խնդիրները գլոբալ մասշտաբների են հասնում։

«Նախորդ և ներկա սերունդները շարունակում են տանել մեր աշխարհը բնապահպանական հավասարակշռության աղետալի խախտումների։ Մենք չափից դուրս աղտոտում ենք շրջակա միջավայրը, չենք գիտակցում այն վտանգը, որը բխում է բնական պաշարների սպառումից»,- ասաց Նազարուկը։

Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
Երևանում կկայանա ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստը

Նա հավելեց, որ Բելառուսի Հանրապետությունն ունի շրջակա միջավայրի վերաբերյալ միջոցառումների ծրագրման ամբողջական համակարգ։

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, ՀԱՊԿ ինստիտուտի հայաստանյան ազգային ներկայացուցչությունը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը։

Լրահոս
0