00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գինու հայրենիք Հայաստանը կամ ինչպես էին հայերը գինի առաքում Բաբելոն

Բաժանորդագրվել
Հայաստանը գինեգործության բնօրրանն է։ Հենց հայկական Արենի գյուղի շրջակայքում է հայտնաբերվել գինու պատրաստման ամենահին ապացույցները։ Sputnik Արմենիան պատմում է գինեգործության պատմության, գինու տեսակների և դրանց կիրառման մասին։

Վաղեմի ժամանակներից ընդունված է համարել, որ Հայկական լեռնաշխարհը գինեգործության հայրենիքն է. աշխարհում առաջին գինին պատրաստվել է Հայաստանում ավելի քան 4000 տարի առաջ։

Հայկական գինեգործությունը մի քանի վերածնունդ է ունեցել

Գինեգործությունը մեծ դերակատարություն է ունեցել Ուրարտուում։ Այդ մասին վկայում են նաև ասորական աղբյուրները։

«Արշավանքների ժամանակ ասորական արքաներն իրենց ցուցակներում նշել են գինու տեսակները և խաղողի ավերված այգիները քանակը։ Նրանց համար ամենապահանջված գերիները եղել են գինեգործները»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Մառան» ընկերության գլխավոր գինեգործ և գինու ակադեմիայի դասախոս Ֆրունզ Հարությունյանը։

Ուրարտական թագավորների սեպագիր արձանագրություններում էլ խոսվում է ոչ թե քանդելու մասին, այլ թե ինչ են ստեղծել, ինչ են տնկել Խալդ աստծու պատվին, խաղող տնկելը եղել է սխրագործության նման մի բան։ Հայտնի պատմաբաններ Հերոդոտոսը, Ստրաբոնը և Քսենոֆոնը գրել են հայկական գինեգործության մասին։

© Sputnik / Aram NersesyanՖրունզ Հարությունյան
Фрунз Арутюнян - Sputnik Արմենիա
Ֆրունզ Հարությունյան

«Հերոդոտոսի աշխատություններում կարդում ենք, որ հայերը առևտրական կապեր ունեին Բաբելոնի հետ և գինի էին վաճառում։ Գինեգործական մշակույթը Հայկական լեռնաշխարհից անցել է Վրաստան, Պարսկաստան, Միջագետք, Եգիպտոս, Հունաստան, Հռոմ», — ասաց Հարությունյանը։

Հերոդոտոսը գրել է, որ այդ ժամանակ Ասորեստանը նույնպես գինի ուներ, բայց Բաբելոնը գինի էր ստանում Հայաստանից։ Նշանակում է` հայկական գինին ավելի լավն է եղել։

Красное вино - Sputnik Արմենիա
Գինոտ և անգին Հայաստանը

«Հայաստանում գինեգործության վերածնունդը միշտ կախված է եղել պետականության առկայությունից։ Գինեգործությունը ևս մեկ վերածնունդ է ապրել Բագրատունիների դինաստիայի կառավարման շրջանում, երբ մենք անկախ ենք եղել»,- ասաց Հարությունյանը։

Հենց այդ շրջանում էլ առաջացել են քարվանսարաները, գինու գործարանները և այլն։ Հայաստանում գինեգործության վերջին վերածնունդը և զարգացումը տեղի է ունեցել մեր օրերում։

Գինու տեսակներն ու առանձնահատկությունները

Գինիները լինում են կարմիր, վարդագույն, սպիտակ։ Դրանք բաժանվում են նաև կիսաքաղցր, կիսաչոր և չոր տեսակների։ Նման բաժանումը պայմանավորված է շաքարայնության տոկոսով։

«Եթե գինու շաքարայնությունը կազմում է մինչև 3 տոկոս, ապա այն համարվում է կիսաչոր, եթե 3-5 տոկոս` կիսաքաղցր, իսկ մինչև 0,3 տոկոսի դեպքում համարվում է չոր», — ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` օրական 160 գրամ կարմիր գինի խմելն օգտակար է, քանի որ այն պարունակում է ֆենոլի մեծ քանակություն, որը նպաստում է օրգանիզմի ծերացման գործընթացի դանդաղեցմանը։

«Յուրաքանչյուր գինու հետ համապատասխան ուտեստ է մատուցվում։ Օրինակ` թունդ գինու հետ ընդունված է ծանր սնունդ, եթե գինին մի քիչ քաղցր է կամ թթու, ապա այն համադրվում է քաղցր և թթու ուտելիքի հետ»,- նշեց Հարությունյանը։

Կիսաքաղցր, կիսաչոր գինիները համարվում են դեսերտային, դրանք մատուցվում են քաղցրեղենի, մրգերի քաղցր-թթու սոուսներով մսային թեթև ճաշատեսակների հետ։ Մսային ուտելիքների հետ ընդունված է կարմիր անապակ գինի մատուցել, ձկան և թռչնամսի հետ` սպիտակ անապակ գինի։ Վարդագույն գինին սառն են մատուցում, այն համարվում է ամառային, «ծովափնյա» թեթև խմիչք։

Լրահոս
0