00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանկական մահացության դեմ պայքարում շուրջ 400 բուժաշխատողի ջանք կմիավորվի

© Sputnik / Ani LiparityanПодписание Соглашения о финансировании проекта ЮНИСЕФ по развитию неонатальных услуг в Армении
Подписание Соглашения о финансировании проекта ЮНИСЕФ по развитию неонатальных услуг в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1990թ–ից սկսած` Հայաստանը զգալի արդյունքների է հասել երեխաների առողջական վիճակի բարելավման հարցում` կիսով չափ կրճատելով մանկական մահացության մակարդակը։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Առաջին տարին չէ, որ Հայաստանը պայքարում է մանկական, նեոնատալ և մայրական մահացության դեմ։ Այսօր համաձայնագիր է ստորագրվել Հայաստանում նեոնատալ ծառայությունների զարգացման վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախագծի ֆինանսավորման մասին, ինչպես նաև տեղի է ունեցել այդ նախագծի պաշտոնական գործարկումը։

Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի տվյալներով` Հայաստանում նեոնատալ մահացության մակարդակը գերազանցում է մինչև հինգ տարեկան երեխաների մահացության ընդհանուր թվի 60 տոկոսը։ Մասնագետները կարծում են, որ հիմնական պատճառներն են վաղաժամ ծննդաբերությունը, բնածին խնդիրները, ծննդաբերական ասֆիքսիան, սեպսիսը, թոքերի բորբոքումը։

Грант Калентерян - Sputnik Արմենիա
Ուսումնասիրություն. Մանկական մահացության ցուցանիշը Հայաստանում նվազել է

Եթե 1990-ին մանկական մահացությունը կազմում էր 18.9 պրոմիլե (1465 երեխա), 2014-ին այդ ցուցանիշը կազմել է 8.7 պրոմիլե (376 երեխա): Այսինքն ակնհայտ է 57 տոկոս կրճատումը:

Եթե 90-ականներին մայրական մահացություն տարեկան 35-40 դեպք էր գրանցվում, ապա 2015-ին 5 մայրական մահ է գրանցվել: Համեմատության համար պետք է նշել, որ 2014-ին և 2013-ին 8-ական մահ է եղել, 2010-ին` 10:

Նախագծի նպատակը

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նշեց, որ «Նեոնատալ ծառայությունների զարգացումը Հայաստանում» նախագծի գլխավոր նպատակն է հասնել նեոնատալ մահացության մակարդակի նվազեցման տարածաշրջանային մակարդակում` նեոնատալ ծառայությունների որակի բարելավման և բարձրացման միջոցով։

«Ծրագիրը մեծ և տքնաջան աշխատանքի արդյունք է, որը կատարել են Հայաստանի կառավարությունը, երկրի առողջապահության նախարարությունը, ՄԱԿ հիմնադրամը և Ռուսաստանի գերատեսչությունները»,- ասաց դեսպանը։

Վոլինկինի խոսքով` առաջին փուլում նախատեսվում է ստեղծել 10 վերականգնողական նեոնատալ բաժանմունքներ` հիմնական սարքավորումները և նյութերը տրամադրելու միջոցով։ Հաջորդ փուլերում բաժանմունքների ընդհանուր թիվը կհասնի 30-ի, ինչը լիովին կփակի հանրապետության պահանջմունքները։ Բացի այդ, նախագծի շրջանակում նախատեսվում է թրենինգների կազմակերպում հայ բժիշկների համար Ռուսաստանի նեոնատալ կենտրոններից մեկում, ինչպես նաև ծանոթություն կլինիկական մոտեցումների, նոր մեթոդիկաների, անհապաղ նեոնատալ բժշկության տեխնոլոգիաների հետ և ոչ միայն։ Ռուսաստանի դեսպանը նշեց, որ միջոցառումներում կներգրավվի շուրջ 400 բուժաշխատող 30 ծննդատնից և բժշկական հաստատությունից։

Операция в клинике урологии Первого МГМУ им. И.М. Сеченова - Sputnik Արմենիա
Նրանք հաղթահարել են քաղկցեղը և կծառայեն բանակում

Նախագծի նպատակն է նաև ընտանիքների և համայնքների ուսուցումը։ Ծնողների համար կպատրաստվեն հատուկ տեղեկատվական նյութեր։

Մասնագետի կարծիքը

Հայաստանի առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշեց, որ այդ համաձայնագրի կնքումը շատ կարևոր է երկրի համար։

«Հայաստանն իր առջև նպատակ է դրել նվազեցնել մանկական մահացության մակարդակը։ Մենք կրճատել ենք մինչև մեկ և 5 տարեկան երեխաների մահացությունը 53 տոկոսով, սակայն դեռ պետք է աշխատել նեոնատալ մահացության մակարդակը նվազեցնելու համար», — ասաց Սարիբեկյանը։

Բժիշկը համոզված է, որ այդ նախագծի իրագործումն իսկապես կօգնի կրճատել Հայաստանում նեոնատալ մահացության մակարդակը։ Ռուսաստանի Դաշնության կառավարության հրահանգով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի բյուջեին հատկացվել է 600 հազար դոլար` «Հայաստանում նեոնատալ ծառայությունների զարգացման» նախագծի իրագործման համար։

Լրահոս
0