14:36 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
Ընկույզի փառատոն Աշտարակում

Աշտարակի պոպոքը, Հմայակի սապոգը. մուրճերով մենամարտ ընկույզի համար

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
50360

Աշտարակում՝ Երևանից 20 կիլոմետր հեռավորության վրա, հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ընկույզի չորրորդ փառատոնը:

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Աշտարակ քաղաքի բնակիչները և հյուրերը մրցում էին մուրճին հմտորեն տիրապետելու կարողությամբ: Ութհոգանոց կլոր սեղանի շուրջ նստած փառատոնի մասնակիցները պետք է որոշակի ժամանակում հնարավորինս շատ ընկույզ կոտրեին:

Նրանց հաշվին գրանցվում էին միայն այն ընկույզները, որոնց միջուկն ամբողջական էր մնում կեղևից ազատվելուց հետո:

Фестиваль грецкого ореха в Аштараке
© Sputnik / Aram Nersesyan
Ընկույզի փառատոն Աշտարակում

 

Փառատոնը նախաձեռնել են չորս տարի առաջ՝ սփյուռքահայ Պիեր Բաղդադյանի գլխավորությամբ (այժմ շոկոլադի արտադրության Gourmet Dourme ընկերության ղեկավարներինց մեկն է), որը հայրենադարձվել է Հայաստան և բնակվում է Աշտարակում:

Բաղդադյանի խոսքով, արտասահմանում ապրելու տարիներին նա հաճախ է լսել Աշտարակի պոպոքի մասին երգը:

«Երբ մենք եկանք այստեղ, ես զարմացա, որ ոչ մի օր նվիրված չէ ընկույզին, որն այդքան հաճախ է հանդիպում այստեղ: Մենք որոշեցինք կազմակերպել այդ ուրախ տոնը, որպեսզի տեղի բնակիչները կարողանան ընկույզ վաճառել, իսկ փառատոնը դառնա ընկույզի գովազդ», — ասաց Բաղդադյանը:

Նրա խոսքով, հյուրերի և մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է: Այս տարի փառատոնին մասնակցում էր Երևանի և Աշտարակի, ինչպես նաև Ուշի, Օշական և Սասունիկ գյուղերի 45 բնակիչ:

Фестиваль грецкого ореха в Аштараке
© Sputnik / Aram Nersesyan
Ընկույզի փառատոն Աշտարակում

Մրցույթին հիմնականում մասնակցում էին երիտասարդները: Կազմակերպիչները պնդում են, որ տարին մեկ անգամ նման տոնը պարտադիր է: Հաղթողները ստանում են խորհրդանշական դրամական պարգև:

Փառատոնի որոշ հյուրեր, որոնք հատուկ ժամանել էին տոնին մասնակցելու համար, ասացին, որ ակնկալում են՝ փառատոնն ավելի մեծ թափով անցկացվի: Մյուսներն ուղղակի վայելում էին մրցույթը, ոմանք եկել էին ընկույզ գնելու: Ի դեպ, մի քանի տաղավարներում ընկույզը վաճառում էին թե՛ կեղևով, թե՛ մաքրած, անգամ՝ մեղրով և պանրով:

Фестиваль грецкого ореха в Аштараке
© Sputnik / Aram Nersesyan
Ընկույզի փառատոն Աշտարակում

Ինչ վերաբերում է բուն մրցույթին, այս անգամ մուրճերով մենամարտում համառ պայքարից հետո հաղթանակ տարավ Արմեն Աբրահամյանը:

Նա ստացավ 50 հազար դրամ մրցանակ: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած աղջիկները՝ համապատասխանաբար 30 և 20 հազար դրամ:

Ահա և փառատոնի վերջը…

© Sputnik / Արամ Ներսեսյան, Դավիթ Գալստյան
Աշտարակում անցկացվել է Պոպոքի չորրորդ փառատոնը

Գլխավոր թեմաներ