00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրադարանավարի օր. ընթերցանության տոնն ու ապագայի գրադարանը

© Sputnik / Aram NersesyanВручение грамот грамот библиотекарям в честь их профессионального праздника
Вручение грамот грамот библиотекарям в честь их профессионального праздника - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 7-ին Գրադարանավարի օրվա կապակցությամբ և «Դարձիր գրադարանի բարեկամ» նախագծի շրջանակում մի շարք միջոցառումներ կանցկացվեն։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի մշակույթի նախարարությունում այսօր տեղի ունեցավ գրադարանների աշխատակիցներին պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնելու հանդիսավոր արարողությունը։

Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը հայտնեց, որ Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի նվիրված են Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին։

«Դարձիր գրադարանի բարեկամ» ծրագրի նպատակն է ընդգծել գրքերի, գիտելիքների, գրադարանների դերը և ընթերցանության կարևորությունը ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում, ինչպես նաև հերթական անգամ հարգանքի և շնորհակալության խոսք ասել գրադարանների աշխատակիցներին, որոնք կարևոր դեր են խաղում մշակութային ժառանգության պահպանման գործում։

© Sputnik / Aram NersesyanԳրադարանների աշխատակիցներին պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնելու հանդիսավոր արարողությունը
Вручение грамот грамот библиотекарям в честь их профессионального праздника - Sputnik Արմենիա
Գրադարանների աշխատակիցներին պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնելու հանդիսավոր արարողությունը

Նրա խոսքով` Հայաստանի ողջ տարածքում գործում է շուրջ 900 գրադարան, որոնցից 13-ը` մշակույթի նախարարությանն առընթեր։

«Այս տարի նախագծին է միացել 155 գրադարան։ Կանցկացվի 351 միջոցառում։ Կկազմակերպվեն գրքերի շնորհանդեսներ, ժամանակակից գրողների հետ հանդիպումներ ։ Բացի այդ, մենք կկարողանանք տեսնել վերջին 25 տարվա բոլոր ձեռքբերումները», — ասաց Տեր-Վարդանյանը։

Ընթերցանությունը երկրի ապագան է

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի գիտական գծով տնօրենի տեղակալ Ռուզաննա Բարսեղյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց այն մասին, թե որքանով է այսօր արդիականացված գրադարանը։

«Մեր գրադարանը հագեցած է անհրաժեշտ գրականությամբ։ Գրքերի մի մասը մենք ձեռք ենք բերում մեր միջոցներով, որոշ մասն էլ նվեր ենք ստանում։ Այս կամ այն գրքի հրատարակումից հետո յուրաքանչյուր գրող և գիտաշխատող իր պարտքն է համարում մեկ օրինակ էլ մեզ նվիրել», — ասաց Բարսեղյանը։

© Sputnik / Aram NersesyanՌուզաննա Բարսեղյան
Заместитель директора по научной части библиотеки им. Аветика Исаакяна Рузанна Барсегян - Sputnik Արմենիա
Ռուզաննա Բարսեղյան

Նրա խոսքով` այսօր հայկական բուհերի ուսանողների 70%-ն օգտվում է Իսահակյանի անվան գրադարանից։ Ամեն օր Երևանից և մարզերից շուրջ 1000 ընթերցող է այցելում այս գրադարան։

Գրադարանի աշխատակիցները նշում են, որ որոշակի խնդիր ունեն թարգմանված գրականության առնչությամբ։

«Տարբեր երկրների դեսպանատների հետ համագործակցելով` մենք աշխատում ենք գրադարանն ապահովել արտասահմանյան գրականությամբ։ Սա մեր առաջնային խնդիրն է։ Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է ավելի մեծ թվով թարգմանական գրականություն ձեռք բերել։ Երիտասարդները գրքեր են փնտրում, գալիս են գրադարան իրենց ուզածը գտնելու հույսով, բայց, ցավոք, երբեմն հնարավոր չի լինում բավարարել ընթերցողի պահանջները։ Մենք հրատարակչություններին կոչ ենք անում մեծ քանակով թարգմանական և մասնագիտական գրքեր տպագրել տնտեսագիտության, քաղաքագիտության, փիլիսոփայության, իրավունքի և այլ ոլորտների վերաբերյալ», — նշեց գրադարանի աշխատակցուհին։

Բարսեղյանի խոսքով` միայն գիրքը չէ պատճառը, որ մարդիկ գրադարան են գալիս։

«Գրադարանում նաև օտար լեզվի անվճար պարապմունքներ են անցկացվում։ Ընթերցողները կարող են կատարելագործել իրենց անգլերենի, ֆրանսերենի գիտելիքները, իսկ մոտ ապագայում կարող են նաև պարսկերեն և չինարեն սովորել մեզ մոտ։ Այս դասընթացներն իրականացվում են տարբեր դեսպանատների հետ համագործակցելու շնորհիվ», — նշեց նա։

Ինչ վերաբերում է ոլորտի աշխատակիցների ցածր աշխատավարձին, ապա Բարսեղյանի խոսքով` այդ փաստը չի խանգարում, որ ինքը 34 տարի շարունակ մեծ սիրով աշխատի այս ոլորտում։

«Հայկական բնավորության առանձնահատկություններից է` դժգոհել աշխատավարձից, միևնույն ժամանակ նվիրումով և ոգևորությամբ կատարել աշխատանքդ։ Մենք մեր աշխատանքը սիրով ենք կատարում, ինչը մեզ թույլ է տալիս երկիրն ավելի ուժեղ դարձնել», — նշեց նա։

© Sputnik / Aram NersesyanԳրադարանավարի օր
Вручение грамот грамот библиотекарям в честь их профессионального праздника - Sputnik Արմենիա
Գրադարանավարի օր

Ապագայի գրադարանը

Sputnik Արմենիայի զրուցակիցն ավելացրեց, որ գրադարանի համար նաև ժամանակակից սարքավորումներ են գնել, և դրանց շնորհիվ, օրինակ, էլեկտրոնային կատալոգ է բացվել, ընթերցողներն այժմ կարող են օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից, ինչն անչափ կարևոր է։

Բարսեղյանի խոսքով` հավանաբար ապագայում գրադարանները ամբողջությամբ կհամալրվեն ժամանակակից տեխնիկայով։

«Թեև այսօր զարգանում է էլեկտրոնային գիրք ընթերցելու մշակույթը, այնուհանդերձ սովորական գիրքը երբեք չի կորցի իր արժեքն ու գրավչությունը», — ավելացրեց նա։

Հայաստանի հանրապետության կառավարության 2004 թվականի որոշմամբ` հոկտեմբերի 7-ը ՀՀ-ում նշվում է Գրադարանավարի օրը։

Լրահոս
0