00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծնունդով 1915թ-ից. փախուստ արևմուտքից արևելք

© Sputnik / Aram NersesyanСело Уджан
Село Уджан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուջան գյուղի ընտանիքներից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի՝ 1915թ-ի Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված մարդկանց հետնորդների պատմություն: Երբ 1919թ-ին արևմտահայերը հիմնվել են այստեղ, գիշերներն Արագած լեռան վրա մեծ խարույկ են վառել, որպեսզի հերթական անգամ թուրքերին ցույց տան, որ հայերը կան ու լինելու են:

Այստեղ ապրողները տաքարյուն և հյուրընկալ մարդիկ են, որոնք գյուղում անծանոթ մարդ տեսնելուն պես տուն են հրավիրում, հյուրասիրում ու նեղանանում են, եթե հյուրը որոշում է շուտ գնալ:

Այստեղ ապրում են մարդիկ, որոնք լիաթոք ուրախանում են, երբ ինչ-որ մեկի հարսանիքը կամ ծնունդն է նշվում. ազգային երգեր են երգում, ավանդական քոչարի ու յարխուշտա պարում:

Գյուղում է գտնվում Հայաստանի ազգային հերոս, զորավար Անդրանիկ Օզանյանի կիսանդրին: Իսկ թե ինչպես են խորհրդային տարիներին պաշտպանել հերոսի քանդակը, բոլորովին այլ պատմություն է:

Ինձ շատ բան է կապում փոքր ու արևոտ Ուջանի հետ: Այս գյուղը հիմնել են Արևմտյան Հայաստանի Սասուն գավառի բնակիչները: Խիզախ սասունցիների թվում է եղել նաև նախապապս՝ Տեր Գևորգը, որը ծնվել է Հազո քաղաքում: Տեր Գևորգն ու նրա երկու որդիները՝ Աղեքն ու Սերոբը, հրաշքով են փրկվել սարսափելի կոտորածներից: Իսկ ընտանիքի մյուս անդամները թուրքական յաթաղանի զոհ են դարձել…

Նախապապս տոհմիկ քահանա է եղել, հայրենի քաղաքում մեծ հողակտոր ու եկեղեցի է ունեցել: Քրդերը մինչև հիմա այդ տեղանքն անվանում են Պլավենց: Հենց այդպես է կոչվել մեր ցեղը: Ավելի ուշ Տեր Գևորգի հետնորդներն իրենց ազգանունը դարձրել են Գևորգյան՝ ի հիշատակ պապի:

Ուջանի բնակիչները պատմում են, թե իրենց նախնիներն ինչպես են հայերին գյուղ վերադարձրել - Sputnik Արմենիա
Մի գյուղի պատմություն կամ ինչպես վերածնվեց Ուջանը

Մինչև Առաջին աշխարհամարտը Ուջանում կովկասյան թաթարներ են բնակվել, որոնք ոչնչացրել են հայերի հետ կապված ամեն բան: Երբ սկսվել է պատերազմը, լքել են այդ տարածքը, և գյուղում մի քանի թուրք ընտանիք է մնացել:

Տեր Գևորգը մյուս սասունցիների հետ զենքը ձեռքին կռվել է Արագած լեռան ստորոտին գտնվող հայկական հողերի համար: Նրանց հաջողվել է Ուջանից վտարել թուրք ընտանիքներին և հաստատվել գյուղում: Նախապապս եղել է մեկն այն մարդկանցից, որոնք ոչ միայն հայերով են բնակեցրել գյուղը, այլ նաև իրենց զավակներին ու հայրենակիցներին տեղափոխելով Արևելյան Հայաստան՝ փրկել են նրանց:

Իսկ նրան փրկվել չի հաջողվել. բոլշևիկները 1937թ-ին սպանել են քրիստոնյա ու քահանա լինելու համար: Եվ այդ ճակատագրին շատերն են արժանացել:

Գյուղում հիշում են նրա անունը, երախտապարտ են Տեր Գևորգին ու այն քաջերին, որոնք Ուջանը հայերով են բնակեցրել: Այսօր այստեղ ապրում են նրանց հետնորդները, և եթե նույնիսկ շատերն ապրուստի պատճառով մեկնում են Երևան կամ արտասահման, միևնույն է՝ անպայման վերադառնում են իրենց արմատներին:

Լրահոս
0