02:58 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Թերթեր

222-ամյա հայ մամուլը

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
81 0 0

Այսօր` հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է հայկական մամուլի օրը։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. ՈՒղիղ 222 տարի առաջ՝ 1794 թվականի հոկտեմբերի 16-ին, Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»։

Первая армянская газета Аздарар
© Sputnik/ Naira Poghosyan
Առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»

«Ազդարարը» 1794-96 թվականների ընթացքում լույս է տեսել ամիսը մեկ անգամ։ Պարբերականը հրատարակել է Հարություն Շմավոնյանը։ Լույս է տեսել «Ազդարարի» 18 համար՝ 965 էջ ընդհանուր ծավալով ։

«Ազդարար»-ի լույս ընծայմամբ սկիզբ առավ հայ տպագիր մամուլի պատմությունը, որը շարունակվում է առ այսօր՝ որպես ժամանակների եւ իրադարձությունների մնայուն տարեգրություն:

Լուրերից բացի, պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ և պատմական աշխատություններ:

Հայաստանի կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ «Մամուլի աշխատակցի» տոնը հաստատվել է որպես «Հայկական մամուլի օր» և նշվում է հոկտեմբերի 16-ին՝ «Ազդարարի» լույս տեսնելու օրը։

Պարբերականի թողարկումը վերսկսվել 2007-ին Կալկաթայում։ Այն լույս է տեսել ամերիկահայ աստղագետ Նորա Անդրեասյանի նախաձեռնությամբ։ Վերահրատարակվող «Ազդարարի» խմբագիրն է Մարտիկ Սարգսյանը։

Գլխավոր թեմաներ