12:39 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Վլադիմիր Պուտին

Պուտին. ՀԱՊԿ երկրների առաջնորդները Երևանում քննարկում էին Ղարաբաղի հարցը

© Sputnik/ Алексей Дружинин
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՀԱՊԿ երկրները պետք է ձգտեն անցյալից բաժին հասած խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով և փոխզիջումների հիմքով:

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Ղարաբաղյան հարցը քննարկվեց ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ, լրագրողներին հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հոկտեմբերի 14-ին Պուտինը Երևանում մասնակցեց ՀԱՊԿ նստաշրջանին:

«ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին վտանգները չեզոքացնելու համար: Մենք պետք է կարողանանք արձագանքել այն ամենին, ինչ կատարվումէ մեր կողքը, սակայն պետք է ձգտենք, որ բոլոր խնդիրները, որոնք մեզ բաժին հասան անցյալից, լուծվեն խաղաղ ճանապարհով և փոխզիջումների հիմքով. հենց փոխզիջման, որին պատրաստ են գնալ կողմերը: Այս համատեքստում մենք քննարկեցինք նաև ղարաբաղյան հարցը», — ասաց Պուտինը:

Նա նշեց, որ Երևանում քննարկվել են նաև նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև գոյություն ունեցող որոշակի լարվածությունները:

Նրա խոսքով, կարևոր չէ, թե արդյո՞ք նախկին ԽՍՀՄ պետություններից այս կամ այն երկիրը մտնում է ՀԱՊԿ, թե ոչ:

«Կարևորն այն է, որ մենք այդ բոլոր երկրների հետ յուրահատուկ, պատմականորեն ձևավորված հարաբերություններ ունենք: Այդ հարաբերություններն ավելի մոտ են, ավելի խորը, քան ՆԱՏՕ-ի երկրների միջև եղած հարաբերությունները: Մենք չենք կարող դա հաշվի չառնել», — հավելեց Պուտինը:

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում։ Պաշտոնական տվյալների համաձայն, հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։

Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.-ի զինադադարի և 1995թ.-ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը:

Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Գլխավոր թեմաներ