11:25 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Դիլիջան

Հայաստանը National Geographic Traveler Awards 2016 մրցանակի առաջատարների շարքում է

© Armineaghayan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Հայաստանը National Geographicի ռուսական կայքում ձայների քանակով զբաղեցնում է երկրորդ տեղը «Տարվա բացահայտում» անվանակարգում։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը պարզել է National Geographic Traveler Awards 2016 մրցանակի ինտերնետային քվեարկության նախնական արդյունքները։ National Geographic Traveler Awards մրցանակի կայքում քվեարկությունն ընթանում է 23 անվանակարգում։

Հայաստանը ձայների 8 տոկոսով զբաղեցնում է երկրորդ տեղը «Տարվա բացահայտում» անվանակարգում` զիջելով Վրաստանին (32 տոկոս) և առաջ անցնելով Իրանից (6 տոկոս)։ Ցուցակի առաջատարներն են Խակասիան` ձայների 27 տոկոսով, Ալթայը` 18 տոկոսով, և Վոլոգդայի շրջանը` 13 տոկոսով։

2017թ-ին հանգստանալու նպատակով լավագույն զբոսաշրջային ուղղությունների համար առցանց քվեարկությունը 23 անվանակարգերում տեղի է ունենում սեպտեմբերի 8-ից նոյեմբերի 6-ը։ Ռուսական էթնիկական հանգստի, ինչպես նաև բնապահպանական հանգստի համար մրցանակի անվանակարգերում առաջատար է Խակասիան։ Քվեարկությունն ընթանում է National Geographic ռուսական ամսագրի կայքում։

Գլխավոր թեմաներ