02:56 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Էդուարդ Շարմազանով

Շարմազանով. Պետք չէ գերագնահատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ազգային պատկանելությունը

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով (95)
6 0 0

Եթե որոշվի, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշանակվի այբբենական կարգով, նա կլինի Հայաստանից։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Շարմազանովը չբացառեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կարող է նշանակվել այլ երկրի ներկայացուցիչ։

«Եթե որոշվի, որ այբբենական կարգով պիտի լինի, ապա հաջորդը Արմենիան է, այսինքն` մենք կլինենք»,- ասաց նա։

Շարմազանովը նաև կոչ արեց չգերագնահատել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ազգային պատկանելությունը։

«Ով էլ լինի, պետք է սպասարկի ոչ թե իր ազգային, պետական շահերը, այլ ՀԱՊԿ-ի կոլեգիալ շահերը»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Sputnik Արմենիայի հարցին, թե ինչն էր պատճառը, որ Երևանում անցկացված ՀԱՊԿ նիստի նախապես հաստատված օրակարգից հանվեց գլխավոր քարտուղարի մասին հարցը, Շարմազանովը պատասխանեց, որ նման որոշում կայացվել է նիստում, որին մասնակցել են միայն անդամ երկրների նախագահները, ուստի այդ հարցի պատասխանը հայտնի է միայն նրանց։

թեմա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով (95)

Գլխավոր թեմաներ