00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավորը հորդորում է քիչ ուշադրություն դարձնել Ալիևին, շատ՝ տնտեսությանը

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция депутата НС Тевана Погосяна в пресс-центре Sputnik Армения
Пресс-конференция депутата НС Тевана Погосяна в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ պատգամավոր, քաղաքագետ Թևան Պողոսյանը հորդորում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցի ժամանակ հնչած արտահայտություններից խուճապի չմատնվել և շարունակել զարգացնել տնտեսությունն ու ավելացնել ռազմատեխնիկական բազան։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի-Sputnik. ԱԺ պատգամավոր և քաղաքագետ Թևան Պողոսյանը կարծում է, որ Իլհամ Ալիևը փորձում էր տեղեկատվական դաշտի միջոցով ազդեցություն ունենալ հանրային կարծիքի վրա։ Հետևաբար, Պողոսյանը հորդորում է հանգիստ վերաբերվել դրան ու շարունակել երկրի զարգացմանն ուղղված գործընթացը։

«Մեր աշխատանքն ավելի կարևոր է, մենք պետք է հասկանանք, որ ունենք նպատակ և գիտակցում ենք, որ արցախյան հիմնախնդիրը մեկ օրվա, մեկ ամսվա, մեկ տարվա հիմնախնդիր չէ, պետք է պատաստ լինենք դիմակայել ու մեր շահերն առաջ տանել։ Ունենք մեծ խնդիր մեր տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում։ Առանց ուժեղ Հայաստանի ուժեղ Արցախ գոյություն ունենալ չի կարող»,-ասաց Պողոսյանը։

Քաղաքագետի համար դրական առաջընթաց է, որ Հայաստանի ու Ացախի առաջնագիծն ամրապնդվում է, նոր տեխնոլոգիաներ են ներդրվում ռազմական գործողությունների հնարավոր զարգացումները կանխատեսելու համար։

Президент Азербайджана Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Ալիևը բացառում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը

«Հայաստանն ու Արցախը ներդրումներ են անում նոր, սեփական միջոցներով զինատեսակների ստեղծման կամ նոր տեսակների գնման համար։ Երեկ տեղեկություն կարդացի` ՊՆ մամլո ծառայության պետը հայտնել է, որ շուտով հարձակվողական ու պաշտպանական զենքեր կստանան։ Ինչքան երկար ժամանակ Ադրբեջանն իմանա, որ չի կարող հայկական կողմից միլիմետրով ավելի ուժեղ լինի, այնքան նա սցնարների ձգտելու է, բայց չի իրագործելու։ Մենք էլ պետք է այնպես անենք, որ այնքան առաջ գնանք, որ Ադրբեջանում այլ մտածեկարեպ ձևավորենք»,-ասաց Թևան Պողոսյանը։

Նրա խոսքով, ապրիլյան ռազմական գործողությունենրից հետո Ադրբեջանի նախագահը փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, թե ինքը պատրաստ է հարցը խաղաղ ճանապարհով հանգուցալուծել և քննարկումների գնալ։

«Մինչդեռ, երբ հետևում ես այն քարոզարշավին, որը գնում է Ադրբեջանում, չի կարող պատահել, որ ընդունեն որևէ տեսակի ֆորմուլա. Ղարաբաղը պետք է լինի իրենցը, առանց հայերի։ Մենք պետք է դա գիտակցենք, որ դիմակայենք ատելությանը, մինչև կձևավորվի այն սերունդը, որի հետ հնարավար կլինի հարցեր քննարկել»,-ասաց նա։

Շուտով Հայաստան են ժամանելու համանախագահները։ Թևան Պողոսյանը կարծում է, որ նրանք հերթական անգամ դրական ֆոն են ձևավորելու և հեռանալու։

Քաղաքագետը կարևորեց հայկական կողմի աշխատանքները նաև տեղեկատվական դաշտում։ Սա այն դեպքում, երբ ադրբեջանական կողմի աշխատանքները հասել են այն կետին, որ եվրոպական մի շարք պաշտոնյաներ կարծում են` Ալիևն ուզում է խաղաղություն, հայկական կողմը` ոչ։

Նշենք, որ Իլհամ Ալիևը ԼՂ կարգավորման հարցով հարցազրույց էր տվել «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին։

Լրահոս
0