00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուղևորափոխադրման ոլորտում կչեզոքացնեն կամիկաձեներին

© Sputnik / Съемки очевидцаПассажирский автобус Москва-Ереван врезался в стоящий на дороге грузовик-автовоз
Пассажирский автобус Москва-Ереван врезался в стоящий на дороге грузовик-автовоз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ այսօր քննարկվեց Բեսլանում տեղի ունեցած վթարն ու կանոնավոր ուղևորափոխադրումների վերահսկման հարցը։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Բեսլանում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից 27-ը տեղափոխվեցին Երևան, 4-ն էլ մնացին տեղի հիվանդանոցներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։

«4 անձանցից մեկը ծանր վիճակում է, երկուսը տեղափոխվել են այլ քաղաք վիրահատության համար, մյուսը վաղը կլինի Հայաստանում, աչքի վնասվածք ունի»,-ասաց փոխնախարարը։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն էլ տեղեկացրեց, որ սպասվում է օրենքի փոփոխություն, որտեղ կխստացվեն ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների լիցենզիաների հարցերը։

© Sputnik / Asatur YesayantsՎահան Մարտիրոսյան
Ваан Мартиросян. Пресс-конференция в Министерстве транспорта и связи - Sputnik Արմենիա
Վահան Մարտիրոսյան

«Ես այդ հարցը քննարկել եմ ԱԺ ներկայացուցիչների և կառավարության հետ։ Կփորձենք արագացնել այդ պրոցեսը։ Հարցը կլուծվի, եթե խնդրին ամբողջական մոտեցում ցուցաբերվի։ Միայն օրենք ընդունելով ու ստուգելով քիչ է։ Հանրությունն էլ պետք է մասնակից լինի»,-ասաց նախարարը։

Նա ավելացրեց, որ վարչապետի հանձնարարականով կազմվել է համապատասխան հանձնաժողով, որը կզբաղվի տուժածներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելով։ Նախարարն այս պահին չգիտի, թե այդ գումարները որտեղից կհատկացվեն` հաշվի առնելով բյուջետային սուղ միջոցները։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը չթաքցրեց այն ստվերային գործունեությունը, որը կատարվում է ուղևորափոխադրումների ոլորտում։ Նրա տեղեկացմամբ` այսօր բազմաթիվ դեպքեր կան, երբ կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում ոչ կանոնավորի անվան տակ։

«Այդ փոփոխություններով մենք տոմսերի վաճառքի խիստ վերահսկողություն ենք սահմանում, խիստ վերահսկողություն ենք սահմանում, որ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը լինի իսկապես ոչ կանոնավոր, այսինքն` դա կատարվի միայն պատվերով, պայմանագրի առկայության դեպքում և ուղևորների անվանացանկը ևս վերահսկվի հետդարձի ճանապարհին»,-ասաց նա։

Արսենյանն ավելացրեց, որ այս պահի դրությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները նախարարության կողմից վերահսկելի չեն։ Դրանք վերահսկում են պատվիրատուն և ուղևորափոխադրողը։ Այս պահի հիմնական խնդիրը բոլորին օրինական դաշտ բերելն է։

© Sputnik / Asatur YesayantsԱրամ Արսենյան
Арам Арсенян. Пресс-конференция в Министерстве транспорта и связи - Sputnik Արմենիա
Արամ Արսենյան

«Ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների ճնշող մեծամասնությունն այն ձևական է իրականացնում, ձեռք է բերում կտրոնն ու համարում տեխզննումն անցած։ Շատ շուտով կառավարություն կներկայացնենք նախարարության առաջարկությունները, որով կբացառվեն ձևական անցկացման դեպքերը։ Ոչ թե մարդը կանցկացնի, այլ տեխնիկան, համակարգը կվերահսկի` տրանսպորտային միջոցը տեխզննում անցավ, թե ոչ։ Պետք է վերացնենք տեխզննման կտրոնը։ Կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար դաշտը հնարավոր կլինի ամբողջությամբ վերահսկել էլեկտրոնային համակարգի միջոցով»,- ասաց Արսենյանը։

Ինչ վերաբերում է վարորդների առողջական վիճակին, ապա այս հարցում ևս փոփոխություններ են նախատեսված։ Գաղտնիք չէ, որ վարորդական վկայականի համար պետք է բուժզննում անցնել։ Այս պարագայում գործելու է նոր ու առավել խիստ կարգ։

«Պետք է սահմանել խոչընդոտող հիվանդությունների, մասնակի խոչընդոտող հիվանդությունների և ցմահ խոչընդոտող հիվանդությունների ցանկ. բոլորը պետք է հետազոտվեն ու այդ տվյալները ներկայացնեն վկայական ստանալիս։ Այնուհետև կորոշվի, թե տվյալ հիվանդության դեպքում վերստին ստուգվելու ինչ ժամանակահատված է պետք սահմանել»,- ասաց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։

Եթե ոչ կանոնավոր ուղևորափոխադրման անվան տակ կատարվում են կարևոր ուղևորափոխադրումներ, պատճառն օրենսդրական բացն է։ Օրենքի փոփոխությամբ, փոխնախարար Արսենյանի խոսքով, այն «կամիկաձեները», որոնք կփորձեն խախտել օրենքը, վարչական պատասխանատվության կենթարկվեն, իսկ դա կլինի այնքան զգալի, որ երկրորդ անգամ չի կրկնվի։

© Sputnik / Asatur YesayantsՎահան Պողոսյան
Ваан Погосян. Пресс-конференция в Министерстве транспорта и связи - Sputnik Արմենիա
Վահան Պողոսյան
Լրահոս
0