00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերմանացի պատմաբան. Ֆրանսիան կարող է Հայաստանը կապել արևմտյան երկրների հետ

© Sputnik / Asatur YesayantsМайкл Хесеман. Пресс-конференция в Sputnik Армения
Майкл Хесеман. Пресс-конференция в Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերմանացի պատմաբան, «Հայոց ցեղասպանություն» գրքի հեղինակ Մայքլ Հեսեմանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմեց, որ Հայաստանը պետք է զարգացնի զբոսաշրջությունը և նշեց, թե որ ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանի հիմնական հաղթաթուղթը զբոսաշրջության զարգացումն է: Հենց դա կարող է լինել Արևմուտքի հետ համագործակցության հեռանկարը, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց գերմանացի պատմաբան, «Հայոց ցեղասպանության» գրքի հեղինակ Մայքլ Հեսեմանը:

Նրա խոսքով՝ Արևմտյան Եվրոպան ամենալավ գործընկերն է զբոսաշրջության առումով:

«Օտարերկրյա զբոսաշրջիկները սիրում են բացահայտել այնպիսի հեռավոր երկրներ, որոնք հնագույն պատմություն ունեն: Օրինակ՝ Ռուսաստանը վաղուց հասանելի է Եվրոպայի համար, իսկ Հայաստանը՝ ոչ», — ասաց Հեսեմանը:

Պատմաբանը համոզված է, որ Հայաստանը, որպես զարգացող երկիր, քաղաքական ասպեկտում պետք է կողմնորոշվի, թե որտեղ են քաղաքական դաշնակիցները, որտեղ՝ հակառակորդները:

Виктор Коноплев - Sputnik Արմենիա
Ռուսաստանը ճանաչե՞լ է Հայոց ցեղասպանությունը։ Հետգրություն...

«Հայաստանը սահմանակից է երկու, մեղմ ասած, ոչ բարեկամական երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և դա նորություն չէ: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ միությանը, ապա Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե ինչպիսին պետք է լինի այդ համագործակցությունը, որովհետև բոլորին հայտնի է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, ուստի ավելի լավ է նրա պես հակառակորդ չունենալ», — ասաց նա:

Հեսեմանի կարծիքով՝ Հայաստանի իրական գործընկերներից մեկը Ֆրանսիան է, ինչի մասին վկայում է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագիծը:

«Ֆրանսիան Հայաստանի համար կարող է հիմք հանդիսանալ Արևմուտքի հետ բարեկամական հարաբերություններ կառուցելու համար: Պետք է նշել նաև, որ Ռուսաստանը՝ որպես քրիստոնյա երկիր, Հայաստանի դաշնակիցն է, ինչը չի կարելի թերագնահատել: Եվրոպայի պատմությունը ցույց է տալիս, որ այն կարող է հուսալի դաշնակից լինել», — ասաց պատմաբանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ կփոխվի Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո, Հեսեմանն ասաց. «Գերմանիայի ճանաչումը մեծ արձագանք է գտել: Հաջորդ քայլը կարող է լինել Ֆրանսիայի քաղաքականությանը հետևելը, որը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծ է ընդունել»:

«Հոլոքոսթի հերքումը նույնպես քրեորեն հետապնդելի է: Ճիշտ կլիներ, եթե Գերմանիան ևս հետևեր այդ օրինակին: Բայց, իհարկե, Գերմանիան դեռ հեռու է դրանից», — ասաց Հեսեմանը:

Պատմաբանն ավելացրեց, որ Գերմանիայում ավելի քան 8 միլիոն թուրք է բնակվում (նրանցից շուրջ 3 միլիոնը՝ անօրինական), և այդ թվերը շատ խոսուն են: Իսկ ահա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ լիովին չեզոք է:

Լրահոս
0